Մահացել է հայտնի դիվանագետ Ռուբեն Շուգարյանը
58 տարեկանում մահացել է հայտնի դիվանագետ Ռուբեն Շուգարյանը:
Այս առնչությամբ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Facebook-ի իր էջում գրել է. «Անկախ Հայաստանի ամենափայլուն, պրոֆեսիոնալ դիվանագետներից մեկը (ՀՀ դեսպանն էր ԱՄՆ-ում, Իտալիայում, փոխարտգործնախարար էր, հեռացվեց դիվանագիտական ծառայությունից 2008 թ. մարտին սկզբունքային դիրքորոշման համար):
Միայն եւ միայն մեր երկրի շահերով առաջնորդվող պետական գործիչ, լավ ընկեր, համեստ մարդ... Շատ-շատ ափսոս է»:
Ռուբեն Շուգարյանի աշխատանքային գործունեությունը
1985-1990թթ․ անգլերենի դասախոս, Երևանի պոլիտեխնիկական համալսարան
1990-1991թթ․ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտաքին գործերի փորձագիտական հանձնաժողովի ավագ փորձագետ-խորհրդատու
1991-1993թթ․ արտաքին կապերի գծով ՀՀ նախագահի օգնական, մամլո քարտուղար
1993-1999թթ․ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
1999-2005թթ․ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
2003-2004թթ․ Հայաստանի սլավոնական համալսարանում քաղաքագիտության հրավիրյալ դասախոս
2005-2008թթ․ Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայր՝ Հռոմ)
2008թ-ից հրավիրյալ դասախոս, գիտնական, Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթսի համալսարան
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Պարգևներ և հարգանքի տուրքեր՝
1999թ․ ծառայության և առաջին դեսպանատան ստեղծման գործում Հայաստանին նվիրվածության համար հատուկ հրաժեշտի հարգանքի տուրք է մատուցվել Վաշինգտոն-Բալթիմոր հայ համայնքի կողմից :
1999թ․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից հատուկ հրաժեշտի արարողություն հայ-ամերիկյան հարաբերություններում առանձնահատուկ նվաճումների համար:
1995թ. Ամերիկայի հայ ուսանողների ասոցիացիայի կողմից ներկայացված Արթուր Հ. Դադյանի «Ժառանգություն» ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիր
Այլ գործունեություն՝
1993-1999թթ. Վաշինգտոնի Կոսմոս Ակումբի անդամ
2000-2005թթ. ԱՄՆ-Հայաստան աշխատանքային խմբի անդամ
2004թ-ից Հայաստանի Գիտությունների և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի գիտական խորհրդի անդամ:
2000-2005թթ․ Ազգային և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական խորհրդի անդամ
2004-2005թթ․ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ կառավարության աշխատանքային խմբի ղեկավար
Օտար լեզուներ՝
Անգլերեն, ռուսերեն, իտալերեն, գերմաներեն

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ