Մտածեք, թե ինչպես կարող եք ԿԸՀ-ն ավելի արժանահավատ դարձնել․ Պյոտր Սվիտալսկի
Մտածեք, թե ինչպես կարող եք Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի արժանահավատ դարձնել․ «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովին այսպիսի հայտարարություն արեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Այստեղ հավաքվածներից ոչ մեկը չի կարող ասել, որ վերջին ընտրությունները ՀՀ-ում եղան կատարյալ, ամբողջ լրջությամբ հայտարարել, որ Հայաստանը հասել է այն մակարդակին, որը պետք է, հասել է ժողովրդավարական ստանդարտների կատարելությանը: Սա դեռևս գործընթաց է: Մենք, կարող ենք ասել, որ ճանապարհի գրեթե կեսին ենք: Պահանջվեց 25 տարի, որ գնանք այդ նպատակի ուղղությամբ»,–ասաց նա:
ԵՄ դեսպանը նշեց, որ ինքը գիտի, թե ինչ «արտաքին և ներքին գործոններ են ձևավորել այս ճանապարհը, բավականին երկար՝ համեմատած այլ երկրների հետ, համեմատած նախկին ԽՍՀՄ երկրների հետ»:
«Կարող ենք նաև ճանապարհը գնահատել դրական՝ մյուս երկրների հետ համեմատած: Սա թող գնահատեն պատմաբանները: Հաջորդ համապետական ընտրությունները բավականին հեռու են, ես այստեղ չեմ լինելու, շատ փորձագետներ այստեղ չեն լինելու, երևի շատ բաներ մոռացված կլինեն, մինչև ՀՀ-ի շահակիրները պատրաստվեն հաջորդ ընտրությունների»,- ասաց նա:
ԵՄ պատվիրակության ղեկավարը հույս հայտնեց, որ 2-3 տարի հետո, երբ Հայաստանը կմոտենա հաջորդ ընտրություններին, բավականին փոփոխություններ կլինեն երկրում: Նա մատնանշեց, որ Հայաստանն «Ընտրական օրենսգրքի» քննարկման ընթացքում բավականին մեծ հաջողություն է գրանցել․ ընդդիմությունը և իշխող կոալիցիան որոշեցին նստել մեկ սեղանի շուրջ և քննարկել խնդիրները:
«Կոնսենսուսը «Ընտրական օրենսգրքի» շուրջ ներառել է այդ օրենսգրքի սահմանափակ թվով կետեր: Կային կետեր, որ չընդունվեցին, դա այսպես կոչված ռեյտինգային ցուցակներն էին: Հայկական կողմը պետք է որոշի՝ արդյոք այդ ցուցակները աշխատեցին, թե՝ ոչ: Եկե՛ք իլյուզիաներով չտառապենք, սա բավականին լուրջ խնդիր է: Բոլոր կողմերը պետք է գնան կոմպրոմիսի, որ գտնեն լուծում»,–ասաց դեսպանը:
Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ինքն ունի իր սեփական կարծիքը դրա վերաբերյալ։ «Ես համոզված եմ, որ բոլոր հայերը պետք է քննարկեն խնդիրը: Իշխող ուժերը փորձում են «Ընտրական օրենսգիրքը» հարմարեցնել իրենց քաղաքական նպատակներին, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում սա բնական բնազդ է: Օգտագործում են տարրեր, որ իշխող կուսակցությունն օգտվի, իր շահերին ծառայի»,- ասաց Պյոտր Սվիտալսկին՝ հավելելով:
Եմ պատվիրակության ղեկավարը նշեց, որ ՀՀ-ում կարևոր է նաև հաստատությունների արժանահավատությունը:
«Հայերի համար ի՞նչ է կարևոր՝ երեք բան՝ ԿԸՀ-ն, որը ոչ միայն արդյունավետ է, այստեղ հանրորեն ուզում եմ իմ մեծագույն գնահատականը ասել՝ ԿԸՀ-ի արդյունավետ աշխատանքի հետ կապված, բայց խնդիրը միայն արդյունավետությունը չէ, այլ՝ արժանահավատությունը: Խոսքը միայն փաստերի մասին չէ, այլ՝ ընկալումների: ԿԸՀ-ի կազմում պետք է ներգրավվեն քաղհասարակության ներկայացուցիչներ և այլն: Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ-ի կազմի խնդիրը, նաև այն, թե ինչպես կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ և հանրային վստահությունը վայելող կառույց»,- ասաց նա:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...