Ինչու չի արտահայտվում Արարատ Միրզոյանը (Տեսանյութ)
Այս պահին անհրաժեշտություն չեմ տեսնում լրացուցիչ որեւէ բան ասել այդ հարցի մասին, երբ անհրաժեշտություն լինի, անպայման կասեմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցուևմ նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Գարեգին Բ կաթողիկոսի հայտնի հայտարարության եւ դրանից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքին:
Հիշեցնենք, որ Գարեգին Բ-ն կարեւոր էր համարել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելը, իսկ Ալեն Սիմոնյանը հիշեցրել էր, որ հանրությունը ժամանակին պահանջում էր նաեւ կաթողիոսի հրաժարականը՝ իր խոսքում վկայակոչելով Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը՝ Կտրիճ Ներսիսյան:
Հարցին, թե արդյոք հարիր է ԱԺ փոխնախագահին նման ձեւով խոսել հոգեւոր առաջնորդի մասին, Արարատ Միրզոյանն ասաց. « Եթե սկսենք խոսել, թե ում ինչ է հարիր, շատ ասելիք կլինի: Այս պահին անհրաժեշտություն չեմ տեսնում լրացուցիչ որեւէ բան ասել: Սա չի նշանակում, որ ասելիք չկա, պարզապես ցանկացած նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել այս փոխադարձ հայտարարություններին: Այդ պահին դա մեր պետության ու ազգի համար օգուտ չի լինի: Ասելիք իհարկե կա, վերաբերմունք իհարկե կա, բայց չեմ ուզում ասեմ: Ուղիղ ու անկեղծ ասում եմ»:
ՀՅարցին, թե Կաթողիկոսի հայտարարության մեջ աշխարհիկ գործերին միջամտություն տեսնո՞ւմ է, նա արձագանքեց. «Այո, պետությունը եւ Եկեղեցին անջատ են եւ պետք է չխառնվեն իրար ներքինգորխերին: Միաժամաննակ պետք է ասեմ, որ կաթողիկոսը եւս ՀՀ քաղաքացի է եւ ունի բոլոր այն իրավունքները, որոնք ունեն ՀՀ մյուս քաղաքացիները»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ