Հայաստանում ճգնաժամի պայմաններում հետաքրքրությունը մշակույթի նկատմամբ զգալիորեն աճել է. փոխնախարար
Վերջերս հասարակության հետաքրքրությունը մշակույթի նկատմամբ զգալիորեն աճել է, իսկ պետության խնդիրն է անել ամեն ինչ` այդ տեմպն ավելացնելու համար: Այս մասին ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:
Նա ընդգծեց, որ մարտի 17-ից ապրիլի 5-ը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի Ազգային Օպերայի եւ բալետի թատրոնի 6 ներկայացում է հեռարձակվել Facebook սոցիալական ցանցում, որոնց դիտումների ընդհանուր թիվը գերազանցել է 840 հազարը, իսկ Թատրոնի բաժանորդների թիվն աճել է 5 հազարով, եւ սա այն դեպքում, երբ որեւէ լրացուցիչ միջոց չի պահանջվել:
«Ակտիվ են նաեւ մյուս թատրոններն ու մշակութային հաստատությունները: Սունդուկյանի անվան թատրոնի առաջին առցանց ներկայացումը 40 հազար դիտում է հավաքել: Համերգներ է ձայնագրում նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Բացի այդ, գործարկվում է երիտասարդ տաղանդների, ինչպես նաեւ 14 անիմացիոն ֆիլմերի ծրագիրը»,- նշեց Խզմալյանը: Ըստ նրա` բոլոր դրամաշնորհային ծրագրերը կրթական տարրեր կունենան:
Միեւնույն ժամանակ, փոխնախարարը պարզաբանեց, որ սահմանափակումների պայմաններում ամենից շատ տուժում են միջազգային նախագծերը, այդ թվում` «Հայաստանում միջազգային օրերի եւ արտասահմանյան երկրներում Հայաստանի օրերի» ծրագիրը:
Ըստ նրա` այս դադարը մեծացրել է բնակչության շրջանում մշակութային միջոցառումներ այցելելու կարիքը, եւ պետք է պատրաստվել նրան, որ սա արդեն այլ լսարան է լինելու, այլ պահանջներ են լինելու: «Տարվա երկրորդ կեսն ավելի ծանրաբեռնված կլինի, քանի որ շատ միջոցառումներ հետաձգվում են: Ընդհանուր առմամբ, ճգնաժամից հետո մշակույթն առցանց ձեւաչափով ներկայացնելու խնդիր է ծագելու, իսկ այսօրվա մարտահրավերներն արագացնում են մոտեցումների փոփոխման անհրաժեշտությունը»,- եզրափակեց Արայիկ Խզմալյանը:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ