Գյուղոլորտում վարկերի տոկոսները կզորացնենք, նաեւ կհամաֆինանսավորենք. Սա պատմական հնարավորություն է. Փաշինյան
Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ այս գործինք ուղղված է գյուղատնտեսության ոլորտում զբաղված ֆիզիկական ու իրավաբանական անձանց:
«Սրանով մենք զրոյացնում ենք բոլոր այն տոկոսագումարները, որոնք առայսօր գյուղոլորտում առկա տարբեր ծրագրերով սահմանված էին: Օրինակ ունեինք լիզինգի ֆինանսավորման աջակցության գործող գործիք, որտեղ մինչեւ տոկոսները սուբսիդավորում էինք 2-4 տոկոսով: Մենք հիմա այդ տոկոսները զրոյացնում ենք: Մեկ այլ ծրագրով, որ կառավարությունը սուբսիդավորում էր 12 տոկոսից 7 տոկոսը, եւ գյուղացիական տնտեսությունները վճարում էին 5 տոկոս, հիմա դա եւս զրոյացնում ենք:
Հաջորդը, մենք հիմա ասում ենք, որ կսուբիսդավորենք նաեւ այն վարկերի տոկոսները, որոնք տնտեսվարողները կհամաձայնեն վերցնել նաեւ արտարժույթով:
Այս գործիքակազմում կա մի կարեւոր նորություն, դա միկրովարկերի սուբսիդավորումն է: Եթե բանկերը կսուբսիդավորեն միկրովարկեր՝ մինչեւ մեկ մլն դրամ, 13 տոկոս տոկոսագումարով, 2 տարի ժամկետով, մենք կսուբիսդավորենք բոլոր տոկոսագումարները: Այսինքն գյուղացիական տնտեսությունները, անկախ գործունեության ոլորտից, մեկ մլն դրամի չափով վարկավորման դեպքում առանց տոկոսի վարկեր են ունենալու»,-ասաց նախարարը:
Նա հավելեց, որ հաջորդը վերաբերում է կոոպերացիային. «Եթե գյուղացիական տնտեսությունները կհամաձայնեն համատեղել իրենց ջանքերը՝ գյուղացիական կոոպերատիվներ ստեղծելով, ապա կառավարությունը ոչ միայն կսուբսիդավորի տոկոսները, այլեւ էապես կհամաֆինանսավորի այդ ծրագրերը: Դա նշանակում է, որ գյուղացիական տնտեսությունները կարող են այդ չափով պակաս գրավային ապահովություն ներկայացնել: Կառավարության համաֆինանսավորումը կլինի 30-70 տոկոսի միջակայքում:
Այսինքն եթե ստեղծվում է կոոպերատիվ, որը որոշել է զբաղվել տոհմային անասնաբուծությամբ, ապա կառավարության համաֆինանսավորումը կկազմի 70 տոկոս: Դա նշանակում է, որ եթե նրանց ցանկանում են վերցնել 200 մլն դրամի վարկ, կարող են ունենալ միայն 60 մլն դրամի գրավային ապահովություն, մնացածն իր վրա կվերցնի կառավարությունը: Եթե գյուղատնտեսականհումք պետք է մթերեն, կառավարության համաֆինանսավորումը կկազմի 30 տոկոս, կարկտապաշտպան ցանցերի, ինտենսիվ այգիների, ոռոգման արդիական համակարգերի դեպքում՝ 50 տոկոս, իսկ ընդհանուր նշանակության ծրագրերի դեպքում՝ 10 տոկոս»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Սա ՀԵՆՑ այն ցայտուն դեպքն է, երբ կառավարություն ըճգնաժամը դիտարկում է որպես հնարավորություն. «Խոսքն ընդհանուր առմամբ մեր գյուղատնտեսության որակն ու քանակը կտրուկ փոխելու մասին է: Սա պատմական հնարավորություն եմ համարում: Մենք լրջորեն պետք է կպնենք այս գործին եւ հաջողենք»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նկատեց. «Համաֆինանսավորման գործիքակազմը շատ լուրջ է եւ չի կարող չաշխատել: Ես ոչ մի երկրում չեմ տեսել, որ նման քայլի գնան: Կառավարությունը ռիսկի է գնում եւ գյուղատնտեսությունը պետք է սրա միջոցով զարգանա»:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում