ԱՀԿ-ի ղեկավարը համեմատել է 2008-ի ճգնաժամի ազդեցությունը COVID-19-ի համաճարակի ազդեցության հետ. WTO
SARS-CoV-2 կորոնավիրուսի պանդեմիայիով պայմանավորված տնտեսական անկումը կարող է ավելի վատ հետեւանքներ ունենալ, քան 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը: Այս մասին հայտարարել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Ռոբերտո Ազեվեդոն:
«Այս պանդեմիան, անկասկած, շատ ուժեղ կանդրադառնա տնտեսության, առեւտրի եւ, հետեւաբար, մարդկանց աշխատատեղերի եւ բարեկեցության վրա... Վերջին կանխատեսումները խոսում են տնտեսական անկման եւ աշխատատեղերի կորստի մասին, որոնք ավելի վատը կլինեն, քան 12 տարի առաջ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի դեպքում էր»- նշել է Ազվեդոն ԱՀԿ կայքում հրապարակված տեսանյութում:
Նա շեշտել է, որ նման գլոբալ խնդրից դուրս գալը գլոբալ լուծում կպահանջի: Ըստ Ազվեդոյի` դրանում որոշիչ դեր կխաղա առեւտուրը: «Ոչ մի երկիր չի կարող ինքնաբավ լինել` անկախ նրանից, թե որքան հզոր կամ զարգացած է այն: Առեւտուրը թույլ է տալիս արդյունավետորեն հիմնական ապրանքներ ու ծառայություններ, դեղամիջոցներ, սարքավորումներ, սնունդ եւ էներգիա արտադրել եւ մատակարարել: Առեւտրային եւ ներդրումային հոսքերի պահպանումը որոշիչ նշանակություն կունենա խանութներում առատության ու մատչելի գների պահպանման համար»,- հավելել է ԱՀԿ-ի ղեկավարը, փոխանցում է «Իզվեստիա»-ն:
ԱՀԿ-ի փորձագետներն այժմ վերլուծում են ճգնաժամի հետեւանքները եւ ներկայացնում են 2020 եւ 2021 թվականներին առեւտրի վերաբերյալ իրենց եզրակացություններն ու կանխատեսումները: Չնայած` մինչեւ զեկույցի հրապարակումը կա դեռ մի քանի շաբաթ, սակայն ԱՀԿ-ի ղեկավարը նշել է, որ տնտեսագետներն «առեւտրի ծավալների շատ կտրուկ անկում են ակնկալում»:
«Հենց բժշկական ճգնաժամը սկսի նահանջել, առեւտուրը թույլ կտա երկրներին օգնել միմյանց տնտեսություններին աճել` բոլորիս համար ավելի արագ եւ ավելի ուժգին վերականգնում ապահովելով: ԱՀԿ-ն կկատարի իր մասը»,- եզրափակել է նա:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում