Գիտնականները ստեղծել են կորոնավիրուսի ախտորոշման թեստ, որը հայտնաբերում է հիվանդությունը րոպեների ընթացքում. The Straits Times
Սինգապուրցի գիտնականներն ստեղծել են COVID-19 էքսպրես-թեստ, որը կօգնի ախտորոշել նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված վարակը րոպեների ընթացքում։ Այս մասին գրում է The Straits Times-ը՝ հղում անելով Սինգապուրի Գիտության, տեխնոլոգիաների և հետազոտությունների գործակալությանը (A*STAR)։
Գիտնականների պնդմամբ՝ Cepat թեստ շնորհիվ արդյունքը կարելի է ստանալ ընդամենը հինգ րոպեում։ Լաբորատորիայի ղեկավար պրոֆեսոր Ջեքի Ինը հուսով է, որ թեստի լայնածավալ գործածության արտոնագիրը պատրաստ կլինի առաջիկա ամսվա ընթացքում, որից հետո թեստերը կմատակարարվեն երկրի բոլոր բժշկական հաստատություններին։
Այժմ անալիզի համար պահանջվում է մոտ երեք ժամ։ Նոր մեթոդը թույլ է տալիս պատճենել ԴՆԹ-ի հատվածներն առանց ջերմային ազդեցության, ինչը զգալիորեն խնայում է ժամանակը։
Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ համաճարակը բռնկվել է Չինաստանի Հուբեյ նահանգի 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Այս պահի դրությամբ՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 425 300-ը, ավելի քան 18 900 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 109 200-ը: Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների ընդհանուր թիվն այս պահին 265 է, որոնցից 16-ն ապաքինվել է: Ընդհանուր առմամբ թոքաբորբով հիվանդ է 30 մարդ: Նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, մեկի վիճակը, ով 77 տարեկան է, ծայրահեղ ծանր է:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում