Ինձ զգոնացնում էր Իտալիայի օրինակը. Արտավազդ Սահակյանը՝ նոր կորոնավիրուսի վտանգավորության մասին
Պետք է մեկուսացվել, ուրիշ տարբերակ չկա: Ամեն ինչ կախված է մեր կազմակերպվածությունից, կամքի ուժից, պետք է բժիշկների աշխատանքն էլ հարգել, որ օգնենք նրանց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը՝ անդրադառնալով նոր կորոնավիրուսի վտանգավորությանը:
«Այն շատ վտանգավոր վարակ է, բայց անհնարին չէ հաղթահարելը, չինացիներն ինչպես կարողացան հաղթահարել, նույնն էլ մենք պետք է անենք, դիմադրել, խուճապի չմատնվել»,- նշեց նա:
Հարցին՝ իշխանության կողմից ամեն ինչ արվո՞ւմ է պատշաճ դիմագրավելու համար վարակի մարտահրավերին, սկզբում նախարարի մակարդակով հայտարարվում էր, որ այն վտանգավոր վարակ չէ, Սահակյանն ասաց. «Ամեն ինչ կախված է երկրի տնտեսական հզորության վիճակից: Իտալիայի նման երկիրը եթե չի կարողանում ամբողջովին ապահովել, ապա մենք ինչպե՞ս կարող ենք: Դրա համար էլ պարզ է՝ որոշ դժվարություններ լինելու են, բայց հաղթահարելի արգելք է սա: Վստահ եմ՝ եթե մի քանի շաբաթ բոլորն իրենց տներում մնան, բուժվողը կբուժվի. վիրուսն էլ կվերանա տարածաշրջանում: Սա հաղթահարելի խնդիր է, ուղղակի ցանկալի է մինիմալ կորուստներով»:
Հարցին էլ՝ խստացված ռեժիմը և այս ամբողջ վերահսկողությունը ուշացա՞ծ չեն, նա արձագանքեց. «Եթե ինձ մնար, ես մարտի սկզբից էլ սահմանը կփակեի, բայց սա մի խնդիր է, որը վիրուսոլոգների ու իշխանությունների կայացման որոշումն էր: Ես վիրաբույժ եմ և այդ ոլորտի մասնագետ չեմ, ուղղակի մնացած երկրների օրինակները տեսնելով՝ կարծում էի, որ անմիջապես պետք է ավելի կոշտ միջոցառումներ կիրառել: Գրել էի այդ մասին, նույնիսկ մեղմ էի գրել այդ ժամանակ, բայց հիմա տեսնում եք, որ ճիշտ էի ասում»:
Սահակյանը միևնույն ժամանակ նշեց, որ հիմա պետք է կամզկերպված լինել, մոռանալ, որ սա իշխանություն է, նա ընդդիմություն է, բոլորը համախմբված պետք է պայքարեն, հիմնական թշնամին վարակն է այս պահին:
«Մի քիչ ուշացումով, բայց միջոցառումներ կատարում են, վերջիվերջո բոլորս էլ կարող ենք սխալվել փորձ չունենալու պատճառով: Ուղղակի ինձ զգոնացնում էր Իտալիայի օրինակը, որ սկզբից մեծ-մեծ խոսեցին, դրա համար էի ես պահանջում, որ խստացված ռեժիմներ շուտ սահամնեն, իհարկե ցանկալի կլիներ ավելի շուտ անեին: Բայց հիմա էլ գիշեր-ցերեկ աշխատում է նախարարը»,-շեշտեց նա:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում