Պուտինը կորոնավիրուսի տարածման ֆոնին հեռուստաուղերձ է հղել Ռուսաստանի բնակիչներին
Պուտինը կորոնավիրուսի տարածման ֆոնին հեռուստաուղերձ է հղել Ռուսաստանի բնակիչներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Այդ կապակցությամբ նա հանդես է եկել սահմանադրական փոփոխությունների հարցով քվեարկության ամսաթվի տեղափոխման օգտին: Նոր ամսաթվի մասին որոշումը կընդունվի ավելի ուշ մասնագետների հետ խորհրդակցությունից հետո:
- Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար հաջորդ շաբաթը ոչ աշխատանքային է հայտարարվում (աշխատավարձերը կպահպանվեն);
- Հաջորդ կես տարին կպահպանվեն բոլոր սոցիալական վճարումներն ու արտոնությունները;
- Վետերաններին տրամադրվող վճարումները՝ կապված Հաղթանակի 75-ամյակի հետ, պետք է կատարվեն մինչեւ մայիսի 9-ը;
- Հիվանդանոցային վճարումները պետք է հաշվարկվեն ամսական առնվազն մեկ նվազագույն աշխատավարձի չափով;
- Գործազրկության նպաստը պետք է հավասարվի նվազագույն աշխատավարձի չափին;
- Ավելի քան 30 տոկոսով ամսական եկամտի անկման դեպքում քաղաքացուն պետք է արձակուրդ տրամադրվի սպառողական եւ հիփոթեքային վարկերով;
- Փոքր եւ միջին բիզնեսի համար պետք է կես տարով հարկերի հետաձգում տրամադրել, բացի ԱԱՀ-ից;
- Նախագահը կառավարությանը եւ ԿԲ-ին խնդրել է հավելյալ միջոցներ ձեռնարկել տնտեսության իրական հատվածի զարգացման համար;
Պուտինը նաեւ առաջարկել է 6 ամսով մորատորիում սահմանել բարդ իրավիճակում ձեռնարկությունների սնանկության համար:
Տոկոսների եւ դիվիդենդների տեսքով բոլոր վճարումները պետք է հարկվեն 15 տոկոս տոկոսադրույքով: Բանկային ավանդների տոկոսադրույքը հարկվում է 13% տոկոսադրույքով:
Նշենք, որ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 658-ի (410-ը՝ Մոսկվայում), 29 պացիենտ է ապաքինվել, 122 000 պացիենտ բժիշկների հսկողության տակ է գտնվում:


















































Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը
Բնակչության մինչև 95%-ը պետք է իրեն ռուսաստանցի զգա․ Ռուսաստանի ազգային նոր քաղաքականության ռազմավարությունը
Թրամփը նշել է, որ իր կինը հավանում է Պուտինին
Ուկրաինան փորձում է հարձակումներով վախեցնել ռուսաստանցիներին. Պուտին
Ֆիդանը Մոսկվայում հանդիպելու է Պուտինի հետ. աղբյուր
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում