Այսպիսի արտակարգ դրություն դեռ չէր եղել
Հիմա ոմանք կամ շատերը նշում են, թե սա իրենց կյանքի երրորդ կամ չորրորդ արտակարգ դրությունն է: Ասում են, կիսվում հիշողություններով եւ անցնում առաջ, բայց գրեթե ոչ ոք չի շեշտում, որ այսպիսի արտակարգ դրություն դեռ երբեք չի եղել: Իսկապես, դեռ երբեք արտակարգ դրության ժամանակ չի տուժել շարքային քաղաքացին, չի տուժել գործատուն եւ աշխատավորը: Դեռ երբեք արտակարգ դրության ժամանակ չի պարտադրվել փակել հիմնարկ-ձեռնարկությունները, սրճարանները, ռեստորանները, արտադրամասերը, խանութները, դադարեցնել տրանսպորտի աշխատանքը:
Արտակարգ դրությունը եղել եւ անցել է, կյանքը մտել իր բնականոն հունի մեջ: Հիմա ժողովուրդը, ինչպես ասում են, դեռ տաք են, դեռ չեն պատկերացնում այն ծանր հետեւանքները, որ իր հետ բերել է արտւակարգ դրությունը:
Բիզնեսին ծանրագույն հարված է հասցվել: Շատ գործարարներ, հազիվ թե, կարողանան կարճ ժամանակում կամ ընդհանրապես վերականգնվել այս հարվածից: Տուժեցին շատերը, շահեցին քչերը: Ի դեպ, կառավարությունը դեռ հստակ չի ասել, թե ո՞վ է փոխհատուցելու կրած վնասի հմար, ո՞վ է վճարելու չաշխատողների աշխատավարձերը, եւ այսպես շարունակ:
Եւ շատերի մոտ շատ տրամաբանական հարցեր են առաջանում: Եւ այսպես՝
Ենթադրենք գոյություն ունի այդ վիրուսը եւ դրա դեմ պայքարում եք: Այդ դեպքո՞ւմ ինչպես հասկացաք, որ, օրինակ, «Երեւան սիթի»-ներում վիրուսը չի տարածվում, իսկ ռեստորաններում կամ սրճարաններում տարածվում է:
Ո՞վ է թերթիկ լրացնելու գաղափարի հեղինակը: Այդ որոշմամբ ծաղրո՞ւմ եք ազգաբնակչությանը, թե ի՞նչ նպատակ եք հետապնդում: 21-րդ դարում, երբ մարդը ունի, թե անձնագիր, թե այդ դի, ի՞նչ թերթիկ եւ ի՞նչ խնդիր է այն լուծելու:
Փողոց դուրս բերված զրահամեքենայով կորոնավիրո՞ւսի վրա եք կրակելու, թե՞ ազգաբնակչության, թե պարզապես խուճապ եք տարածում:
Այդ ո՞վ որոշեց, որ տանը կարելի է գտնվել բոլոր ընտանիքի անդամներով, իսկ ահա ավտոմեքենայում՝ ոչ:
Հարցերը շատ են, առայժմ բավարարվենք այսքանով: Բայց գոնե կողմնորոշվեք դիմակ ով եւ երբ պետք է կրի, թե չէ ամեն օր մի քանի անգամ իրարամերժ հայտարարություններ եք անում:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում