Արտակարգ դրությունը՝ իր ողջ լրջությամբ, կարծես թե վերաբերում է միայն ԶԼՄ-ներին, պարետապետ-փոխվարչապետ Ավինյանին ու վարչապետ Փաշինյանին
«Իրավունքը» գրում է․ «Արտակարգ դրությունը՝ իր ողջ լրջությամբ, կարծես թե վերաբերում է միայն ԶԼՄ-ներին, պարետապետ-փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը սովորաբար կեսգիշերային ֆեյսբուքյան ուղիղ եթերով փորձում է խուճապահարել հանրությանն ու կրկին և կրկին զգոնության կոչ անել։ Մինչդեռ Ազգային ժողովը կարծես ապրում է լրիվ ուրիշ մոլորակում։
Երեկ խորհրդարանում իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները մեծամասամբ առանց դիմակների էին։
Ավելին՝ հատուկենտ օրենսդիրները, որոնք դահլիճ էին գալիս դիմակներով, արժանանում էին մյուսների քմծիծաղին։ Հումորն ու ուրախությունը փոխանցվում էր նաև խորհրդարանական միջանցք։ Օրինակ՝ իմքայլական Հայկ Կոնջորյանը գործընկերներին հորդորում էր «խնդալուց իրենից մի քիչ հեռու խնդալ»։
Պակաս ուշագրավ չէր նաև պատկերը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում, որոնք թեպետ ԱԺ ամբիոնից ելույթներ էին ունեցել և նշել, որ օրենսդիրը այս օրերին պետք է աշխատի իր բնականոն ռիթմով, սակայն ամբողջ օրը նիստերի դահլիճում, որպես «դիժուրնի» ներկա էր մեկ կամ երկու պատգամավոր»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում