Փակվելու են «Պրես–ստենդի» կրպակները. պետությունը կհոգա՞ լրագրողների աշխատավարձի ծախսերը. ներկայացնում է փոխնախարարը
Սրանք պարտադիր գործողություններ են, որոնք ուղղված են բոլորիս առողջության ապահովման համար եւ այս սահմանափակումները ուղղված չեն, որեւէ տնտեսվարողի գործունեությանը։ Այս մասին այսօր՝ մարտի 24–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ վաղվանից փակվելու են նաեւ «Պրես–ստենդի» կրպակները, ըստ էության այս կերպ փորձում են լռեցնել նաեւ տպագիր մամուլը։ Այդ դեպքում տպագիր մամուլը չի սպառվելու եւ արդյոք պետությունը կհոգա՞ լրագրողների աշխատավարձերի ծախսերը։
«Եթե մենք կիրառում ենք նման սահմանափակումներ, դրանք ոչ միայն կարող են վերաբերվել տպագիր մամուլին, այլ նաեւ այլ տեսակի տնտեսական գործունեությանը, խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այս գործողություններին, որոնք ուղղված են նոր կորոնավիրուսի հիվանդության տարածմանը»,– ասաց փոխնախարարը։


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...