Աշխարհում ավելի քան միլիարդ մարդ կարանտինի մեջ է
Աշխարհի 50 երկրներում ավելի քա միլիարդ մարդ կոչված է կարանտին պահպանել՝ կապված Covid-19-ի համավարակի հետ։ Այսպիսին են տվյալները, որոնք երկուշաբթի օրը ներկայացրել է AFP գործակալությունը։
Առնվազն 34 երկրներ կամ տարածաշրջաններ պարտադիր կարանտին են սահմանել իրենց քաղաքացիների համար։ Այդպիսով խիստ կարանտինային միջոցառումները առնչվել են երկրագնդի ավելի քան 659 միլիոն մարդու։ Դա, մասնավորապես, վերաբերում է Ֆրանսիային, Իտալիային, Իսպանիային, Հունաստանին, Արգենտինային, Իրաքին, Ռուանդային կամ Կալիֆոռնիային։ Առաջիկա օրերին այդ ցուցակին կավելանան Կոլումբիան եւ Նոր Զելանդիան։
Այս երկրների մեծ մասում, ինչպես նշում է AFP-ը, սահմանված կանոնները թույլ են տալիս քաղաքացիներին գնալ աշխատանքի, իսկ դրա անհնարինության դեպքում հեռակա աշխատել, դուրս գալ մթերքներ գնելու կամ բժշկի այցելելու։
Եւս մի քանի երկրներ՝ Իրանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, կոչ են արել իրենց քաղաքացիներին պահպանել կարանտինը՝ մնալ տանը եւ առավելագույնս սահմանափակել տեղաշարժը եւ շփումներն այլ մարդկանց հետ։ Սակայն դեռեւս այդ միջոցառումները խորհրդատվական բնույթ են կրում, հայտնում է RFI-ը։
Տասնյակ երկրներում կամ առանձին տարածաշրջաններում իշխանությունները պարետային ժամ են մտցրել, որը արգելում է տներից երեկոյան եւ գիշերը դուրս գալ։ Այդպես են վարվել,օրինակ, Սերբիան, Չիլին, Բուրկինա Ֆասոն եւ Մավրիտանիան։ Ֆրանսիայում առաջին քաղաքը, որտեղ անցյալ շաբաթ պարետային ժամ են մտցրել, Նիցցան է։
Բացի այդ, որոշ երկրներում կարանտին սահմանել են առանձին քաղաքներում։ Դա տեղի է ունեցել Բաքվում, Նուրսուլթանում, ինչպես նաեւ Բուլղարիայի մի շարք խոշոր քաղաքներում։ Մոսկվայում քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանով կարանտին սահմանվել է 65-ից բարձր տարիք ունեցողների եւ քրոնիկ հիվանդություններով տառապողների համար։
Կորոնավիրուսային վարակի զոհերի թիվը աշխարհում անցել է 15 000-ից։ Այսպիսին են Ջոնս Հոփքինսի ամերիկյան ինստիտուտի տվյալները։ Ավելի քան 9000 մահ բաժին է ընկնում Եվրոպային, այդ թվում ավելի քան կեսը՝ Իտալիային։


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...