ԶԼՄ-ների սահմանափակումները, հնարավոր է, հանվեն․ Տիգրան Ավինյան
Արտակարգ դրության ժամանակ ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումները, հնարավոր է՝ շատ կարճ ժամանակ անց հանվեն։ Այս մասին երեկ՝ մարտի 22-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Տիգան Ավինյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ների սահմանափակումների էֆեկտիվությունը վիճարկող կարծիքներին եւ դրանք հանելու կոչերին։
«Արտակարգ դրության պայմաններում էական ազդեցություն ունեցող ապատեղեկատվությունը շատ վտանգավոր է եւ կարող է խուճապային տրամադրություններ ստեղծել։ Այնուամենայնիվ, էֆեկտիվության առումով մի բանում պետք է համաձայնեմ, որ կարծում եմ, ընդհանուր առմամբ, այս փուլում մենք ունենք բոլոր կանխարգելիչ գործիքները՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։ Չեմ կարծում, թե անվստահություն կա պարետատան, նախարարության, կամ վարչապետի հայտնած տեղեկության նկատմամբ։ Այսօր էլ հանդիպում ենք ունեցել խմբագիրների հետ, դեռեւս չգիտեմ՝ ինչպես են ամփոփել ու ինչ եզրակացություններ են եղել, բայց կարծում եմ՝ հնարավոր է՝ շատ կարճ ժամանակում ԶԼՄ-ների սահմանափակումները հանվեն»,- ասաց Ավինյանը։


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...