ԱՄՆ-ում կտրուկ աճել են հրազենի վաճառքի ծավալները կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին
Կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին ԱՄՆ զինամթերքի խանութներից ամերիկացիները ձեռք են բերում հսկայական քանակությամբ զենք, հաղորդում է ABC հեռուստաալիքը:
Փետրվարին զենքի վաճառքով զբաղվող ammo.com Ինտերնետ-խանութը հայտնել էր 309 տոկոսով եկամտի աճի մասին՝ նշելով, որ այդ թիվն աննախադեպ է:
Հեռուստաալիքը կապում է զենքի պահանջարկի աճը երկրում ոստիկանության աշխատանքում փոփոխության հետ կորոնավիրուսի տարածման ֆոնին. իրավապահ մարմիններն ավելի հաճախ են արձագանքում արտակարգ իրավիճակներին, իսկ այնպիսի ահազանգերը, ինչպես իրերի կորուստը կամ որոշ այլ դեպքեր, անտեսվում են:
Չնայած հրազենի ձեռքբերման պաշտոնական տվյալները ՀԴԲ-ի կողմից կներկայացվեն միայն ապրիլին՝ այժմ արդեն անհնար է չնկատել այդ միտումը:
Օրինակ՝ Վիրջինիա նահանգի ոստիկանությունը գրանցել է հրազենի պահանջարկի 86 տոկոս աճ՝ ի տարբերություն այս տարվա հունվարի ցուցանիշներին, իսկ Կոլորադոյի Հետաքննությունների բյուրոն գրանցել է հրազենի ավելի քան 14 000 հարցում, ընդ որում՝ անցած տարի միեւնույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը երկու անգամ պակաս էր, քան այժմ:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...