Մոսկվայում հարբած վարորդը մխրճվել է Կարմիր հրապարակի արգելապատնեշի մեջ
Քարշերինգային ավտոմեքենան մխրճվել է Մոսկվայում Կարմիր հրապարակի արգելապատնեշի մեջ, հաղորդում է ՌԵՆ ՏՎ-ն:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել մարտի 21-ի լույս գիշերը:
«Նիսան Քաշքայ» ավտոմեքենայի ղեկին Մոլդովայի 28-ամյա քաղաքացի Անդրեյ Խ.-ն է եղել, որը չունի վարորդական իրավունքի վկայական: Սրահում կար նաեւ ուղեւոր: Երկու տղամարդիկ գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ:
Նախնական տվյալներով՝վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է հրապարակի բետոնե պատին, ինչպես նաեւ վնասել է ցանկապատը, որտեղ անցկացվում են ասֆալտապատման աշխատանքներ:
Իրավապահները բերման են ենթարկել տղամարդուն եւ տարել ոստիկանության բաժանմունք հետագա ուսումնասիրությունների նպատակով: Անդրեյ Խ-ի նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն հարբած վիճակում ավտոմեքենա վարելու համար: Նրա ուղեւորի նկատմամբ նույնպես նյութեր են նախապատրաստվում, քանի որ նա փոխանցել է տրանսպորտային միջոցն անձին, որը գտնվել է ոգելից խմիչքի ազդեցության տակ:ս
Դեպքի առիթով իրավապահներն անցկացնում են ստուգումներ:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...