ՄԱԿ-ն ու ԱՀԿ-ն Ուկրաինային հատկացնում են 58 միլիոն դոլար, իսկ Հայաստանի՞ն...
Միջազգային կազմակերպությունները մշակում են երկու պլան ՝ 58 միլիոն դոլար ընդհանուր բյուջեով, որպեսզի աջակցեն Ուկրաինային նոր տիպի կորոնավիրուսային համաճարակի դեմ իրականացվող պայքարին:
Ներկայումս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և Ուկրաինայի Առողջապահության նախարարությունը պատրաստում են ծրագրեր, որոնք կօգնեն Ուկրաինային աջակցել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում, ասել է Կիսլիցան:
Առաջին ծրագիրը, 38 միլիոն դոլար բյուջեով, ներառում է օժանդակություն դեղորայքի և բժշկական սարքավորումների ձեռքբերմանը, ինչպես նաև տեղական համակարգման զարգացմանը և երկրում իրավիճակի մասնագիտական վերլուծության ապահովմանը, ասել է մշտական ներկայացուցիչը:
Ըստ նրա, երկրորդ ծրագիրը նախատեսում է աջակցություն Ուկրաինայի արևելյան մասի բնակիչներին, նրա բյուջեն կազմում է 20 միլիոն դոլար:
Եւ մինչ այժմ ոչ մի լուր չկա այն մասին, թե արդեն 190 հիվանդ ունեցող Հայաստանին միջազգային կառույցները որքան գումար են հատկացնելու:
Top-News.am


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...