Վլադիմիր Պոզները պատմել է օվկիանոսի նկատմամբ իր սիրո և աշխարհի լավագույն խոհանոցի մասին
Ռուս հայտնի գրող և լրագրող Վլադիմիր Պոզները հայտարարել է, որ իր սիրելի հանգստի վայրը Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Ֆրանսիայի հարավարևմտյան Բիարրից քաղաքն է: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Իր նախընտրությունը Պոզները բացատրել է նրանով, որ հենց այստեղ է նա հիշում իր առաջին հանգիստը 5 տարեկանում և որ Ֆրանսիայի այս բասկյան հատվածում ապրում են շատ հաճելի և հյուրընկալ մարդիկ:
«Եվ այնտեղ հիանալի սնունդ կա: Եվ երրորդ պատճառը, որ դա օվկիանոս է: Ես սիրում եմ ոչ թե ծով, գետեր կամ լճեր, այլ հենց օվկիանոս իսկական հսկայական ալիքներով, ուղղակի պաշտում եմ: Սովորաբար օթևանում եմ Du Palais հյուրանոցում, որը դեռևս 19-րդ դարում կառուցել է Նապոլեոն 3-րդ-ը իր կնոջ` Ժոզեֆինայի համար:
Ֆրանսիայի խոհարարական մայրաքաղաքը Լիոնն է: Բայց բասկերի մոտ էլ հիասքանչ են պատրաստում: Հիմնականում դա միս է. գառան, ոչխարի միս, և, իհարկե, շատ թարմ ձուկ ու ծովամթերք: Բիարրիցում ես առավոտյան 8-ին գնում եմ շուկա: Գնում եմ 12 ոստրե, սպիտակ գինի: Այդ պես ես նախաճաշում եմ»,-պատմել է ռուս լրագրողը:
Պոզները նշել է նաև այն վայրերը, որտեղ նա անընդհատ ուզում է վերադառնալ, և նրանք, որոնք իրեն, չնայած դուր են եկել, սակայն սպառել են իրենց և այնտեղ վերադառնալու ցանկություն ինքը այլևս չունի: Առաջին ցանկում, բացի Բիարրիցից նա ընդգրկել է Միջերկրածովյան Անթիբ քաղաքը և ամերիկյան Հեմփթոն քաղաքը:
Իսկ այն վայրերի ցանկում, որտեղ Պոզները հանգստացել է և այլևս չի ցանկանում վերադառնալ ռուս լրագրողը ներառել է Մեքսիկան և Ուրուգվայը:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...