Սա ոչ մի ձևով արդարացված չէ, նման արձագանքն անթույլտրելի է. Տիգրան Աթանեսյանը՝ Քոչարյանի պաշտպանների վերաբերյալ կարգապահական վարույթ ընդունելու ԲԴԽ դիմումի մասին
Տեղի ունեցածը որևէ առնչություն չունի դատավարության հետ, դատական նիստ չի եղել. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը` անդրադառնալով նրան, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ փաստաբաններ Հայկ Ալումյանի, Միհրան Պողոսյանի եւ Հովհաննես Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ:
«Հիմա դատական նիստերի դահլիճում մի փաստաբան, օ կներեք նստել է դատավորի տեղը, մեկն էլ՝ դատախազի տեղը. հա ի՞նչ անենք նստել են: Նիստ չկա, սովորական տարածք էր, զրուցում էին, հետո դուրս են եկել: Այսինքն՝ տեղի ունեցածը որևէ կապ չունի, փաստաբանության, դատավարության հետ, կենցաղային իրադարձություն է»,- ասաց Աթանեսյանը:
Նա նշեց. «Շատ զարամացած եմ, որ պարոն Վարդազարյանը նման դիմումով դիմել է պալատ կոչված հիմնարկին և, ցավոք սրտի, ենթադրում եմ՝ նրանք էլ կհարուցեն ու պատասխանատվոթյան կենթարկեն: Սա ոչ մի ձևով արդարացված չէ, սա արդարադատության իրականացման հետ որևէ կապ չունեցող իարդարձություն է: Նման արձագանք տալն անթույլտրելի է, այդ է պատճառը, որ մենք հումորով ենք վերաբերում դրան և մեր էջերում տեղադրում ենք ինչ-որ նկարներ: Ես էլ եմ նստել վճռաբեկ դատարանի պալատի նախագահի աթոռին, հիմա ի՞նչ ,ինձ պետք է ենթարկեն պատասխանատվության, ուրիշի պատմուճան էլ հագել էի, որովհետև ես դատավոր չեմ ու իմը չունեմ»:
Դիտարկմանը՝ դիմումում ասվում է, որ պաշտպաններն իրենց վարքագծով անհարգալից վերաբերմունք են դրսևորել դատարանի և դատավարության մասնակիցների նկատմամբ, Աթանեսյանը նշեց՝ շատ լավ է ասված: «Այնտեղ ոչ դատարան կար, ոչ էլ դատավարության որևէ մասնակից, ո՞ւմ նկատմամբ են դրսևորել այդ անհարգալից վերաբերմունքը: Դատական նիստ չի եղել, այնպես չէ, որ դատավորն եկել է, փաստաբանն էլ նստել է աթոռին ասել՝ չէ, ես եմ այսօր այստեղ նստելու: Անլուրջ է էլի, ես չգիտեմ՝ ինչո՞ւ է նման բան տեղի ունեցել, հուսով եմ՝ կմնա անհետևանք, ընդ որում՝ էական չէ, թե ով կաներ այդպես կոնկրետ դատավարությունը, փաստաբանությունը, թե՞ մյուսները, սա « ձեռառնոցի» է, արդարադատությունից դուրս բան է և որևէ կապ չունի փաստաբանության, փաստաբանական էթիկայի հետ»,- ընդգծեց նա:
Հարցին՝ ԲԴԽ-ն սովորականից շուտ արձագանքեց այս միջադեպին, այնինչ, երբ փակվել էին դատարանների դռները, ԲԴԽ-ն լռեց, նա ասաց. «Ամոթ է, բոլորոս հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենաում: Ես առավել քան համոզած եմ՝ պարոն Վարդազարյանն այն անձ չէ, որ իր նախաձեռնությամբ դա անի, բայց ցավոք սրտի անում է»:
Իսկ թե ում նախաձեռնութամբ է անում այդ դեպքւո, նա նշեց՝ չի կարող ասել, կարող է ենթադրել, սակայն ենթդրություն անելու իրավունք էլ չունի: «Պարոն վարդազարյանի անձին հարգանքով եմ վերաբերում, տեղի ունեցածը ավելի լավ է տեղի չունենար»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ երեքշաբթի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար իրենց երաշխավորությունը պետք է դատարանում պնդեին ՀՀ երեք նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: Սակայն դատական նիստը հետաձգվեց դատավոր Աննա Դանիբեկյանի հիվանդ լինելու պատճառով: Քոչարյանի պաշտպանական թիմը գտել էր, որ դատարանը իրենց պատշաճ չի ծանուցել, և իրենց չի հարգել, որ չի ներկայացել ասելու, թե ինչու է նիստը հետաձգվել, որպես բողոք՝ պաշտպաններ Հայկ Ալումյանը ձեռքով հարվածել էր սեղանին, Միհրան Պողոսյանը դատավորի աթոռն էր զբաղեցրել, իսկ Հովհաննես Խուդոյանը՝ դատախազի:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...