ԵՊԲՀ-ն ըստ ամիսների վճարվող ուսման վարձերի վճարումը հետաձգում է մեկ ամսով
ԵՊԲՀ գիտական խորհրդը որոշել է ըստ ամիսների վճարվող ուսման վարձերի վճարումն հետաձգել մեկ ամսով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը
«Սիրելի՛ ուսանողներ և կուրսանտներ
Համալսարանի գիտական խորհրդի ընդունած որոշմամբ.
1. Մինչև արտակարգ դրության ավարտը՝ դադարեցված է Համալսարանի կրթական գործունեությամբ պայմանավորված առկա աշխատանքները և դասընթացները Համալսարանի տարածքում, համալսա¬րանական հիվանդանոց¬ներում, Համալսարանի հետ համագործակցող բժշկական հաստատություններում և այլ կազմակերպություններում:
2. Համալսարանի ուսանողների համար սահմանվում է արձակուրդային շրջան՝ 16.03.2020-14.04.2020թ.-ը (ամառային արձակուրդի մի հատվածը): 1-3-րդ կուրսորում դասընթացները կվերսկսվեն 15.04.2020թ.-ից, իսկ 4-6-րդ կուրսերում՝ 20.04.2020թ.-ից: Դասերի մեկամսյա հետաձգման դեպքում ուսումնական գործընթացը՝ ներառյալ ատեստավորումները, իրականացվելու են համաձայն համալսարանում գործող համապատասխան կարգերի:
3. Արտակարգ իրավիճակի հնարավոր երկարացման դեպքում համալսարանի բոլոր ամբիոնները կանցնեն առցանց ռեժիմով՝ ,,ZOOM’’ հարթակով դասերի անցկացմանը: Ելնելով վերոնշյալից՝ բոլոր ուսանողները պետք է պատրաստ լինեն առցանց դասընթացների՝ ներբեռնելով համապատասխան ծրագիրը՝ zoom.us կայքից: Առցանց դասավանդման ներդրման դեպքում կներկայացվի ամբողջ ուսումնական գործընթացի վերաբերյալ մշակված համապատասխան տեղեկատվությունը:
4. Դասերի մեկամսյա հետաձգմամբ պայմանավորված՝ 4-6 -րդ կուրսերի նոր դասացուցակը, մինչև դասերի մեկնարկը կտեղադրվի համալսարանական կայքում՝ ysmu.am, իսկ 1-3-րդ կուրսերը կշարունակեն նույն դասացուցակով (կոտորակային դասերի դեպքում՝ համարիչով):
5. Ըստ ամիսների վճարվող ուսման վարձերի վճարումն հետաձգվում է մեկ ամսով՝ վերջին վճարումը սահմանելով 25.06.2020թ.-ը»,- գրել է նա։


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...