ԵՀ-ն 2 մլն եվրո կհատկացնի Հայաստանում ԶԼՄ-ների «ազատությունն ամրապնդելու» նպատակով
Եվրահանձնաժողովը մտադիր է հատկացնել Եվրամիության տարածքում ՀԿ-ներին 2 մլն եվրո Հայաստանում մեդիայի «ազատության ամրապնդման» նպատակով: Այդ մասին ասվում է ԵՀ նոր տենդերում, հաղորդում է RT-ն:
«Մրցույթի գլոբալ նպատակը ժողովրդավարության ամրապնդմանը, ակտիվ լրատվական միջավայրին նպաստել է, ինչպես նաեւ ԶԼՄ-ների ազատությանն աջակցելը Հայաստանում անկախ, պրոֆեսիոնալ, ավելի ինովացիոն եւ ֆինանսապես կայուն լրատվական միջավայրը խթանելու միջոցով»,-ասվում է մրցույթի հայտարարության տեքստում:
Մրցույթում գրանտը ստանալու համար մասնակցության կանոնների համաձայն՝ ծրագրի շրջանակում գործունեության ոլորտներից մեկը լրագրողական նյութերի քանակի ավելացմանն ուղղված միջոցառումների իրականացումն է, որոնց նպատակը լրագրողական գրագիտության մակարդակի բարձրացումն է, քննադատական մտածողության խորքային զարգացումն ու ապատեղեկատվության դեմ պայքարը:
Ծրագրի պոտենցիալ մասնակցող նախաձեռնությունները նաեւ կարող են ուղղվել պրոֆեսիոնալ լրագրողության մեթոդների եւ ստանդարտների կատարելագործամանը եւ այլ նպատակների իրացմանը:
Ենթադրվում է, որ ծրագրի արդյունքում կամրապնդվի ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը «քաղաքականության հարցերով երկխոսության եւ, մասնավորապես, տարատեսակ տեղեկատվության ազատ փոխանակման ոլորտում», ինչպես նաեւ կընդլայնվի երկրի համար հասանելիությունը դեպի «տեղեկատվության անկախ եւ հուսալի աղբյուրները»:
Փաստաթղթում նշված է, որ գրանտը ստանալու համար կարող են հավակնել ԵՄ տարածքում հիմնադրված ՀԿ-ները՝ Հայաստանում հիմնված առնվազն երկու համահայտատու կազմակերպությունների հետ միասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Պետդեպի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքային հարաբերությունների բյուրոն պատրաստվում է հատկացնել Հայաստանին ավելի քան 640 հազար դոլար ժողովրդավարության մշակույթը զարգացնելու համար:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...