Համաշխարհային տնտեսությունն արդեն գտնվում է ռեցեսիայի վիճակում. վերլուծաբաններ
Համաշխարհային տնտեսությունն արդեն գտնվում է ռեցեսիայի (ստիճանական ետաճում) վիճակում, քանի որ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով տնտեսական գործունեությանը հասցված հարվածն արդեն տարածվել է բազմաթիվ ոլորտներում: Այս կարծիքին է Reuters գործակալության կողմից հարցված տնտեսագետների մեծ մասը:
COVID-19 համաճարակը ֆինանսական շուկաներին շոկի է հասցրել, որն ամենախոշորն է 2008-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր: Այս մասին արդեն հայտարարել են Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի եւ Ավստրալիայի տասնյակ կենտրոնական բանկեր:
Ներդրողները խուճապով են տրամադրված բաժնետոմսերի, պարտատոմսերի, ոսկու եւ ապրանքների գների նկատմամբ, ինչը ընդգծում է լուրջ տնտեսական վնասի ակնկալիքը կորոնավիրուսի բռնկումից, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:
Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի երկրներից այս շաբաթ հարցված տնտեսագետների ավելի քան երեք քառորդը ((31-ը` 41-ից), պատասխանելով հարցին` արդյոք համաշխարհային տնտեսությունը անկման վիճակում է գտնվում, ասել են, որ տնտեսական աճն ամբողջ աշխարհում արդեն ավարտվել է: «Անցած շաբաթ մենք եկանք այն եզրակացության, որ COVID-19 բռնկումից ցնցումը գլոբալ ռեցեսիայի կհանգեցնի` փետրվարից ապրիլ ամիսներին բոլոր պայմանագրերի կրճատման պատճառով»,- ասել է JP Morgan-ում գլոբալ տնտեսական հետազոտությունների ղեկավարը Բրյուս Կասմանը: «Այլեւս կասկած չկա, որ պատմության մեջ ամենատեւական համաշխարհային տնտեսական աճը կավարտվի այս եռամսյակում: Ապագայի հետ կապված կարեւորագույն հարցն այժմ կայանում է 2020-ի ռեցեսիայի խորությունն ու տեւողությունը գնահատելն է»,- հավելել է Կասմանը:
Տնտեսագետները վերջին մեկ ամսվա ընթացքում բազմիցս իջեցրել են աճի իրենց կանխատեսումները եւ ավելացրել են ռեցեսիայի հավանականության կանխատեսումները աշխարհի խոշորագույն տնտեսությունների մեծ մասում:Առավել հոռետեսական սցենարները, որոնց մասին խոսվում էր ընդամենը մի քանի շաբաթ առաջ, արդեն իսկ կենտրոնական են դարձել Reuters-ի հետազոտությանը մասնակցող տնտեսագետների մեծամասնության համար:
Ըստ BofA-ի գլոբալ տնտեսության բաժնի ղեկավար Իթան Հարիսի` աշխարհի երեք խոշորագույն տնտեսություններից երկուսը` ԱՄՆ-ն և եվրագոտին, բացասական աճ կտեսնեն, իսկ Չինաստանի տնտեսությունն աննշան կաճի` 1.5 տոկոսով: «Վիրուսից ցնցման [տնտեսության համար] մասին մեր առաջին հրապարակումը կոչվում էր «Վատ կամ ավելի վատ», իսկ այժմ մենք կփոխենք անվանումը` «Իսկապես վատ կամ շատ ավելի վատ»: Այժմ մենք ակնկալում ենք, որ COVID-19-ը գլոբալ ռեցեսիայի կհանգեցնի 2020 թվականին, որն իր մասշտաբով համարժեք կլինի 1982 եւ 2009 թվականների ռեցեսիաներին»,- ասում է Հարիսը: Կանխատեսվում է, որ այս տարի համաշխարհային տնտեսությունը կաճի 1.6 տոկոսով, ինչը Reuters-ի հունվարյան հարցման մեջ կանխատեսվող 3.1 տոկոսի կեսն է կազմում, եւ այդ աճն ամենաթույլը կլինի 2007-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր: 2020 թվականին ՀՆԱ-ի գլոբալ աճի կանխատեսումները տատանվում են -2.0-ից 2.7 տոկոսոի միջեւ:
«Կորոնավիրուսի դեպքերը ավելացմանը զուգահեռ համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը կուժեղանա: Մենք իջեցրել ենք համաշխարհային ՀՆԱ-ի աճի մեր կանխատեսումները տարեկան մինչեւ 1.25 տոկոս. սա ավելի քիչ է, քան 1981-82 եւ 2008-09 թվականներին, սակայն ավելի վատ է, քան 1991 եւ 2001 թվականների ճգնաժամերի ժամանակ»,- նշում են Goldman Sachs-ի հետազոտողները: «Համապատասխանաբար` մեր տնտեսագետները ռեցեսիաներ են ակնկալում Եվրոպայում, Ճապոնիայում, Կանադայում եւ, հավանաբար, Միացյալ Նահանգներում»:
ԱՄՆ տնտեսությունն այս տարի, հավանաբար, ռեցեսիա կապրի, եթե արդեն չի ապրում, վկայում են ԱՄՆ Դաշնային պահուստային ծառայության կողմից ձեռնարկված շտապ միջոցառումներից հետո անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հինգշաբթի: «ԱՄՆ-ի տնտեսությունը շոկի կենթարկվի այս կորոնավիրուսից, եւ ես կարծում եմ, որ դեռեւս մեծ անորոշություններ կան շոկի ժամանակահատվածի չափի, խորության եւ տևողության վերաբերյալ,- ասում է Pacific Investment Management Co.-ի (PIMCO) տնտեսագետ Թիֆանի Ուիյլդինգը:- Մենք դեռ մտածում ենք դրա շուրջ: Մենք կարծում ենք, որ այս տարի ԱՄՆ-ում, հավանաբար, ոչ մեծ տեխնիկական անկում տեղի կունենա»:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...