Նիդեռլանդներում առողջապահության նախարարը հրաժարական է տվել
Նիդեռլանդներում կորոնավիրուսի բռնկման դեմ կառավարության պայքարի համար պատասխանատու նախարարը հրաժարական է տվել մեկ օր անց այն բանից, երբ ուշաթափվել էր համաճարակի հարցով խորհրդարանական քննարկումների ժամանակ, հայտնում է Reuters-ը։
Առողջապահության 56-ամյա նախարար Բրունո Բրյունիսը խորհրդարանում հարցերին պատասխանելիս ընկել է հատակին։ Ավելի ուշ նա ասել է, որ մի քանի շաբաթ լարված աշխատանքից հետո հոգնածությունից գիտակցությունը կորցրել է։
Կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ Վիլլեմ-Ալեքսանդր թագավորը, վարչապետ Մարկ Ռյուտեի խորհրդատվության համաձայն, ընդունել է նրա հրաժարականը՝ «Բրյունիսի կողմից ցուցաբերած շատ կարեւոր ծառայությունների համար շնորհակալություն հայտնելով»։
Փոխնախարար Ուգո դե Յոնգեն իր վրա կվերցնի Բրյունիսի պարտականությունները, ասվում է հայտարարության մեջ։
«Ես թույլ էի զգում հոգնածությունից եւ մի քանի շաբաթ լարված աշխատանքից։ Այժմ ես ինձ ավելի լավ եմ զգում։ Ես գնում եմ տուն, որպեսզի հանգստանամ այս երեկո, որպեսզի կարողանամ վերադառնալ աշխատանքի, որպեսզի, որքան հնարավոր է, լավ պայքարեմ ճգնաժամի դեմ»,- երեկ երեկոյան գրել է Բրյունիսը։
Նիդեռլանդներում կորոնավիրուսով վարակման դեպքերը հինգշաբթի օրը 409-ով ավելացել են՝ հասնելով 2460-ի։ Մահացել է 76 մարդ, որոնց տարիքը 63-95 է։


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...