Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամ է ձերբակալվել․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե Որևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքների մասին Ինչ հարցեր են քննարկվել Աղվերանում․ ԱԳ նախարարությունը մանրամասներ է հաղորդել հայ-ադրբեջանական հանդիպումից Ֆրանսիայում կայացել է պաշտոնական ընդունելություն Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել ԱՄՆ-ն այլևս չի կարող պայմաններ թելադրել Թեհրանին. Իրանի ՊՆ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է կոշտ միջոցներ կիրառել Աշխարհի առաջնությունում Կայացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը Վանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում նաև Իջևանում նոր ստադիոն կկառուցվի «Ռեալի» դեմ խաղում «Բավարիան» անհավանական տեսք ուներ Մարզադաշտում նրանց սեփական ուժերի նկատմամբ հավատը տպավորիչ է Մայիսի գլխավոր իրադարձություններից մեկը կլինի այսպես կոչված «Կապույտ Լուսինը»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամ է ձերբակալվել․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեՈրևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքների մասինԻնչ հարցեր են քննարկվել Աղվերանում․ ԱԳ նախարարությունը մանրամասներ է հաղորդել հայ-ադրբեջանական հանդիպումիցՖրանսիայում կայացել է պաշտոնական ընդունելությունԱրարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկելԱՄՆ-ն այլևս չի կարող պայմաններ թելադրել Թեհրանին. Իրանի ՊՆՖուտբոլի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է կոշտ միջոցներ կիրառել Աշխարհի առաջնությունումԿայացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունըՎանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում նաև Իջևանում նոր ստադիոն կկառուցվի«Ռեալի» դեմ խաղում «Բավարիան» անհավանական տեսք ուներՄարզադաշտում նրանց սեփական ուժերի նկատմամբ հավատը տպավորիչ էՄայիսի գլխավոր իրադարձություններից մեկը կլինի այսպես կոչված «Կապույտ Լուսինը» Մեր ժողովուրդը մոլուցք ունի․ որտեղ ծառ ա տեսնում, թուփ՝ էդտեղ քանդի ու շենք սարքիՍպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվելՀայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունըԻնչո՞ւ են Հայաստանում ավելանում ծանր հանցագործությունները․ որտեղի՞ց է գալիս այս ագրեսիանՄելիքբեկյանն ու Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահի հետԻնչո՞ւ են Հայաստանում ավելանում ծանր հանցագործությունները․ որտեղի՞ց է գալիս այս ագրեսիանՁերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակից մի խումբ անձինք Գյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցում սանիտարահիգիենիկ նորմերը չեն պահպանվել«Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթում հաղթել է Լանջաղբյուրի դպրոցըՌուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. ՊեսկովԵրևանյան երաժշտական և արվեստի դպրոցները կունենան նոր դաշնամուրներ և ռոյալներՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 29.04.2026Տուապսեում շարունակում է այրվել նավթավերամշակման գործարանըՑույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազԸնտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրվարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք. Հակակոռուպցիոն կոմիտեՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովՊետությանը վերադարձված 124 անշարժ գույք, դատարան հանձնված քրգործերի 23,8%-ով աճ. գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության 2025-ի հաղորդումըԵս ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ իրենց տնտեսությունների և ժողովուրդների միջև կապը վերականգնելու ուղղությամբՓարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետՊարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնինԱնահիտ Ավանեսյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցի մասին«Շաքար» ֆիլմն արժանացել է մրցանակի «Լավագույն օտարերկրյա լիամետրաժ ֆիլմ» անվանակարգումՀայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ. ԱԳՆԳյումրիի մի շարք հասցեներում գազանջատում էԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա կապակցությամբՎթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համարԸնթացիկ «կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտըՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին ռազմական տեխնիկան չի բերվի հրապարակՇՎՏՄ-ն վտանգավոր խաղալիք է հայտնաբերել. ոչնչացման հանձնարարական է տրվելԴեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը կազմակերպված պաշտոնական ընդունելությանըԵրևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում էԵրթևեկության փոփոխություն՝ Անտառային փողոցումԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացումՀետախուզական ծառայությունների տեղեկատվության հիման վրա Կիեւը պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են քաղաքացիներինԱրարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մասնակցել են ՀՀ դեսպանության նոր նստավայրի բացման արարողությանըՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտեցին ավտոհայելու ապակիների գողությունները
Հայաստան

ՌԴ-ում տնտեսական խնդիրները կանդրադառնան Հայաստանի վրա, բայց նավթի գների արագ փոփոխության սպասել պետք չէ. Ալեքսեյ Մասլով

 Ռուսաստանի Ազգային հետազոտական համալսարանի տնտեսագիտական բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, արևելագետ Ալեքսեյ Մասլովի խոսքով՝ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ռուսաստանը որոշեց Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) երկրների հետ չերկարացնել արդյունահանումը ևս 1․5 միլիոն բարելով կրճատելու շուրջ պայմանավորվածությունը:

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով այս օրերին նավթի շուկայում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում Ռուսաստանի Դաշնությունում առաջացած տնտեսական խնդիրների մասին:

«Ռուսաստանը պատրաստ էր երկարացնել պայմանագիրը նախկին պայմաններով և միասին ՕՊԵԿ+-ի մյուս մասնակիցների հետ ձեռք բերել 1.7 մլն բարել ավելի քիչ նավթ, քան 2018 թ. էր: Ռուսաստանը խելամտորեն ենթադրում էր, որ եթե ինքը նվազեցնի նավթի արդյունահանումը, ապա ընդհանուր արդյունահանումը չի նվազի, պարզապես Ռուսաստանի բաժինը կանցնի այլ երկրի: Բացի այդ, նավթի արդյունահանումը կավելանա ԱՄՆ-ում: Եվ անգամ նրանից հետո, երբ Ռուսաստանը հրաժարվեց նվազեցնել արդյունահանումը, այդպես էլ եղավ: Սաուդյան Արաբիան մեծացրեց իր արդյունահանումը, նրան հաջորդեցին Քուվեյթը և Իրաքը, ինչն էլ ենթադրաբար նվազեցրեց նավթի գները»,- ասաց նա:

Պատասխանելու համար հարցին, թե որքան ուժգին դա կհարվածի Ռուսաստանի բյուջեին՝ Ալեքսեյ Մասլովն առաջարկեց համեմատություն անցկացնել, թե մինչև հիմա ինչ մակարդակում է հավասարակշռվել նավթի գինը: Վերջին տարիներին, ըստ նրա, Ռուսաստանի բյուջեում նավթագազային ոլորտից եկած եկամուտը տատանվում էր: «Գագաթնակետը եղել է 2011-2013 թթ, երբ այդ ոլորտից ստացած եկամուտները կազմում էին բյուջեի 50 տոկոսը և հասավ 51-ի 2014 թ.: Հետո՝ 2019 թ., այն ընկավ մինչև 39 տոկոս: 2019-ի սեպտեմբերին Ռուսաստանի Կենտրոնական բանկը ներկայացրել էր մի սցենար, ըստ որի, 2020 թ. նավթի մեկ բարելի դիմաց գնի իջեցումը մինչև 25 դոլար, իսկ ճգնաժամի ավելի սուր փուլում՝ 20, կհանգեցնի ռեցեսիայի: 2020թ. ԱՀՀ-ը կնվազի 1.5-2 տոկոսով, իսկ ինֆլյացիան կարագանա 6.5-8 տոկոսով՝ ռուբլիի արժեզրկման պատճառով»,-ասաց նա:

Ալեքսեյ Մասլովը մատնանշեց, որ ռուսական բյուջեն բալանսավորվում է ռուսական Urals (մեկ բարելի դիմաց՝ 42 դոլար) և էտալոն Brent նավթի (44-45 դոլար) գներով: «Տեսականորեն նավթի գների անկումը, անգամ նշվածից ցածրի դեպքում, Ռուսաստանի բյուջեին մեծ հարված չի հասցնի՝ հաշվի առնելով, որ կառավարությունը հույսը դրել է ֆինանսական ռեզերվներից 7 տրիլիոնի վրա: Մարտի 1-ի դրությամբ Ազգային բարօրության հիմնադրամում և հատուկ հաշվում հեղուկ ակտիվների ծավալը կազմել է ավելի քան 150 միլիարդ դոլար, ռուբլու արժեզրկումը կհանգեցնի միայն հիմնադրամի ծավալի ավելացմանը ռուբլու առումով»,- ասաց նա:

Նրա նկատառմամբ՝ փորձագետների գնահատականներով՝ նավթի գնանկումը կբերի Ռուսաստանի բյուջեից օրական 100-150 դոլարի կորստի: «Նավթի գների անկման պատճառով, կանխատեսված հավելյալ 0,8% -ի փոխարեն, կանխատեսվում է ՀՆԱ 1% -ի անկում: Ֆինանսների նախարարության տվյալներով ՝ ներկայիս նավթի և գազի հումքի գներով եկամուտները կարող են ընկնել մոտ 2 տրիլիոն ռուբլով»,- ասաց նա:

Այս ամենը, իհարկե, ըստ նրա, կանդրադառնա Ռուսաստանի «նավթային» գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի վրա, հաշվի առնելով, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար արտաքին տնտեսական գործընկերն է ՝ ավելի քան 26% արտաքին առևտրում: «Բայց պետք է հաշվի առնել, որ նավթի գների ոչ մի արագ փոփոխության սպասել պետք չէ, որ այժմ նավթը մատակարարվում է գրեթե մեկ տարի առաջ նախատեսված պայմանագրերով ՝ ֆիքսված գներով: Իհարկե, ապագայում գների զգալի անկում կարող է լինել, եթե գլոբալ շուկաները չվերադառնան, օրինակ, մեկ բարելի համար 45-47 դոլար մակարդակի վրա»,- ասաց նա: