Նավթի համաշխարհային պահեստարանների տարողությունը առաջիկա ամիսներին բարձրակետին կհասնի
Հնարավոր է, որ նավթի համաշխարհային պահեստարանների տարողությունն արդեն առաջիկա ամիսներին իր բարձրակետին հասնի վառելիքի պահանջարկի միաժամանակյա անկման եւ շուկայում առաջարկի ավելցուկի պատճառով: Այս մասին նշում է բրիտանական Financial Times պարբերականը՝ վկայակոչելով խոշորագույն էներգետիկ թրեյդերներին:
Նավթի պահանջարկի անկումը կարող է սկսվել ռեկորդային արագ տեմպերով, քանի որ մի ամբողջ արդյունաբերական զարգացած երկրներ մեկուսացման մեջ կհայտնվեն, իսկ խոշոր քաղաքները վճռական միջոցներ կընդունեն՝ փորձելով դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը: Այսպես, փորձագետների գնահատմամբ, ապրիլին պահանջարկը կարող է նվազել օրական 5 մլն բարելով (համաշխարհային ընդհանուր պահանջարկի մոտ 5 տոկոսը): Իսկ տնտեսության դանդաղումը շարունակվելու դեպքում պահանջարկի անկումը արդեն այս գարնանը կարող է հասնել նաեւ օրական 25 մլն բարելի:
Մյուս կողմից՝ նավթի շուկայում գնային պատերազմը միայն կմեծացնի առաջարկի ավելցուկը: Այսպես՝ Սաուդյան Արաբիայից նավթի մատակարարումները քառորդ մասով կավելանան, իսկ Ռուսաստանն ու ԱՄԷ-ն շուկայում բաժնի պայքարում նույնպես կմեծացնեն արդյունահանման ծավալները: Այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ նավթի պրոֆիցիտը կկազմի օրական 8 մլն բարելից ոչ պակաս, նշված է հոդվածում: Ընդ որում՝ նավթի գնանակումը կարող է շարունակվել, ինչը որոշ արդյունահանողների պետք է խթանի կրճատել շահագործման ծավալները կամ փակել հանքավայրերը:
Այսպիսով, համաշխարհային ցամաքային պահեստարանների հզորությունները չեն կարող ամբողջությամբ ծածկել շուկայում առաջարկի եւ պահանջարկի միջեւ այդպիսի տարբերությունը, նշում է FT-ն: Թրեյդերների հաշվարկներով՝ պահեստարանների տարողությունն արդեն հիմա անցնում է 61 տոկոսից, եւ ոչ պակաս, քան կես տարի հետո դրանք իսպառ կլցվեն:
Այդ դեպքում թրեյդերները ստիպված կլինեն անցնել իրենց համար պահելու ամենաթանկ միջոցին՝ ծովում անմիջապես լցանավերի մեջ: Սակայն դա բավական դժվար կլինի անել, քանի որ շուկան նավթով հեղեղելու Սաուդյան Արաբիայի ձգտումը հանգեցրել է լցանավերի գների ավելի քան կրկնապատիկ աճի, ամփոփում է պարբերականը:
Շուկայի իրավիճակի մասին
ՕՊԵԿ+ երկրները մարտի սկզբին չկարողացան համաձայնության հասնել նավթի արդյունահանման կրճատման համաձայնագրի երկարաձգման հարցի շուջ: ՕՊԵԿ-ն առաջարկում էր մինչեւ 2020 թվականի վերջը արդյունահանումը լրացուցիչ կրճատել օրական 1,5 մլն բարելով՝ ի պատասխան կորոնավիրուսի պատճառով պահանջարկի նվազմանը եւ դրան հաջորդած նավթի գնանկմանը: Ռուսաստանը, սակայն, համաձայն էր գործարքը երկարացնել միայն նախկին պայմաններով:
Սաուդյան Արաբիան հայտարարեց ապրիլից արդյունահանումը օրական մինչեւ 12,3 մլն բարել մեծացնելու ծրագրերի մասին: Հետագայում նախատեսվում էր աշխարհի խոշորագույն նավթ արտադրողներից մեկի՝ պետական Saudi Aramco-ի արդյունահանման հզորությունները ընդլայնել օրական 12-ից մինչեւ 13 մլն բարել: Ռուսաստանը նույնպես հայտարարեց արդյունահանումը օրական 200-300 հազար բարելով արագ մեծացնելու հնարավորության մասին, իսկ հեռանկարում՝ 500 հազար բարելով:
Brent տեսակի նավթի ֆյուչերսի գինը՝ 2020 թվականի մայիսյան մատակարարումներով Լոնդոնի ICE բորսայում մարտի 18-ի սակարկությունների ժամանակ նվազում է 1,5 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց մինչեւ 28,3 դոլարի: WTI տեսակի նավթն էժանանում է 2,7 տոկոսով:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...