Մոռացված հանրաքվե
Կառավարող ուժի ներկայացուցիչներն այս օրերին չեն սիրում խոսել չկայացած հանրաքվեի մասին: Խոսքն այն հանրաքվեի մասին է, որը նշանակվեց օրենքի բազմաթիվ եւ ամենակոպիտ խախտումներով: Համավարակը թույլ չտվեց այն անցկացնել ապրիլի 5-ին: Արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի կարող անցկացվել:
Մենք, մինչ արտակարգ դրության սահմանումը փոքր հարցախույզ անցկացրինք մոտ երկու շաբաթվա ընթացքում, որի ընթացքում պարզվեց, որ հանրաքվեին մասնակցելու մտադրություն ունեն Հայաստանի առկա բնակչության 49 տոկոսը:
Ընդգծենք, որ խոսքը ոչ թե ընտրացուցակներում ընդգրկվածների, այլ Հայաստանում բնակվողների մասին է:
2018 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք ունեցողների վերջնական ցուցակում ընդգրկված է եղել 2 մլն 573 հազար 779 մարդ, թե նրանցից քանի տոկոսն է այժմ բնակվում Հայաստանում մի փոքր վիճելի հարց է:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մշտական բնակչության թվաքանակը 2 մլն 965.1 հազար է: Ակնհայտ է, որ այս դեպքում ընտրական ցուցակում չի կարող ընդգրկված լինել 2.6 մլն մարդ, բայց ընդգրկված է:
Իսկ իրականում որքա՞ն ընտրող կա Հայաստանում: Որոշ մասնագետներ պնդում են, որ ընտրողների թիվը հազիվ մեկ միլիոն չորս հարյուր հազար է: Այլ գնահատականների համաձայն, ընտրողների թիվը տատանվում է 1.8-2.0 միլիոնի սահմաններում:
Վերցնենք այս գնահատականների միջինը եւ ընդունենք, որ իրական ընտրողների թիվը 1.8 միլիոն է: Եւ այսպես, ստացվում է, որ լավագույն դեպքում ընտրատեղամասեր կարող էր գնալ ընդամենը 800-900 հազար մարդ:
Իսկ թե նրանցից քանի տոկոսը Այո կասեր առաջադրված հարցին, արդեն իսկ այլ հարց է, բայց պարզ է, որ Հայաստանում մեծ թիվ էին կազմում ինչպես հանրաքվեն բոյկոտողներն, այնպես էլ ակտիվ ՈՉ-ի կողմնակիցները:
Պարզ է, որ ապրիլի 5-ին կառավարող ուժն առանց կոպիտ միջամտությունների եւ ընտրակեղծարարությունների 650 հազարի մասին անգամ չէր կարող երազել:
Հիմա մնում է, որ կառավարող ուժի մոտ հաղթի սթափ բանականությունը եւ նրանք հրաժարվեն այս հանրաքվեի գաղափարից, հատկապես, որ ըստ օրենքի հանրաքվեն կարող է անցկացվել ամռան կեսերին, իսկ այդ ժամանակ, պարզ է, որ ընտրատեղամաս գնացողների թիվը հաստատ անհամեմատ ավելի նվազ կլինի:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...