Մետրոյի նոր կայարան կառուցելու ծրագրից չեն հրաժարվել. Ներդրումային ծրագիրը կներկայացվի շուտով. մանրամասներ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` քաղաքապետարանը դեռ չի կորցրել Աջափնյակում (մետրոյի «Բարեկամություն» կայարանից դեպի «Թումո») մետրոյի կայարան ունենալու իդեա-ֆիքսը:
Քաղաքապետարանի հետ համագործակցության «փորձ» ունեցող («Հին Երեւանի» կառուցապատման մասով) շվեյցարացի հայտնի գործարար Վարդան Սրմաքեշը պատրաստակամություն է հայտնել ներդրում կատարել, եթե այդ տարածքն իրեն տրամադրեն՝ բիզնես-համալիր կառուցելու։ Հարակից կառուցվող մետրոյի ճարտարապետական մասը` շենք, կամուրջ, կանգառ, խոստացել է վերցնել իր վրա։
«Բայց մնացած` ներքին կոմունիկացիաների համար այլ ներդրող պետք է լինի։ Քաղաքապետարանում հույս ունեն, որ կառավարությունը ներդրում կանի։ Բայց հիմա հույսը նվազել է, այն էլ տնտեսական այս անկման պայմաններում, որովհետեւ իրենք հազիվ իրենց պարգեւավճարների հարցն են լուծում, եւ այս խնդիրը, ինչպես շատ խոստումներ, կմնա սառույցի վրա գրված»,- ասաց ավագանու ընդդիմության ներկայացուցիչը:
Մեր հարցին ի պատասխան, թե ինչ վիճակում է Աջափնյակում կայարանի կառուցման խնդիրը, քաղաքապետարանի մամլո քարտուղարն ասաց. «Աջափնյակի մետրոպոլիտենի կառուցման հետ կապված ներդրումային ծրագիրը քաղաքապետարանը շատ շուտով կներկայացնի հանրության դատին»: Դա կլինի միայն Սրմաքեշի՞ մասով։ «Ես Սրմաքեշի անուն չտվեցի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...