Արսեն Թորոսյանի հակապետական եւ վտանգավոր խաղերը
Արսեն Թորոսյանն օրեր առաջ ասում էր, թե կորոնավիրուսն այն վտանգը չէ, որի դեմ պետք է լուրջ պայքար մղել: Այսօր Հայաստանում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է մտցվել, իսկ հիվանդների թիվը մի քանի տասնյակ է: Մոտ երկու տարի առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեղի ունեցած ենթադրյալ խախտումների մասին Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր ուղիղ եթերի միջոցով՝ ուղիղ եթերը վերնագրելով «տուշոնկեքի մասին»։ Հիմա ՀՀ վճռաբեկ դատարանը որոշել է, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պետք է հրապարակային հերքի եւ ներողություն խնդրի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանից:
Արսեն Թորոսյանին ճանաչելու, լրջության աստիճանը պարզելու համար այս երկու իրադարձությունները բավական են, բայց սա դեռ վերջը չէ: Հիմա Արսեն Թորոսյանը հրաժարվում է կատարել դատարանի պահանջը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պետության եւ պետականության դեմ ուղղված քայլ, որը կարող է ամենաթողություն եւ քաոս առաջացնել:
«Երբ 2018–ի հունիսին աշխատանքից ազատեցի Արա Մինասյանին, նա ինձ դատի տվեց` պահանջելով ներողություն խնդրել ուղիղ եթերի ժամանակ ասած իմ մի արտահայտության համար։ Սակայն ես պնդում եմ` ինչ ասել եմ ուղիղ եթերի ժամանակ, կրկնում եմ ու նորից կասեմ` մեր դատական համակարգը չի վայելում ժողովրդի մեծամասնության համակրանքը և կարիք ունի բարեկարգումների»,– ասել է Թորոսյանը։
Եթե նման մի հայտարարություն անել ծայրահեղ հայացքներով էքսցենտրիկ մի գործիչ, դեռ կարելի էր հասկանալ, բայց նման հայտարարություն արել է նախարարի պաշտոն զբաղեցնող մարդը, ինչը ՀՀ քաղաքացիներին պետք է լուրջ մտահոգություն պատճառի: Պատահական չէ, որ հանրության առողջ հատվածը շատ կոշտ եւ խիստ արձանագրեց Թորոսյանի այս վտանգավոր եւ պոպուլիստական հայտարարությանը:
Իսկ ի՞նչ կլինի երկրում, եթե ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կամայական մեկնաբանություն տա դատարանների որոշումմներին եւ հրաժարվի որոշումների եւ վճիռների կատարումը, պատճառաբանելով, թե դատական համակարգը չի վայելում ժողովրդի վստահությունը:
Մնում է ցավել, որ Թորոսյանի հակապետական հայտարարությանը չարձագանքեց Նիկոլ Փաշինյանը եւ այն չդատապարտեց: Սա եւս մտահոգիչ է եւ անհանգստացնող: Այսպես երկիրը կարող ենք տանել դեպի ամենաթողություն եւ քաոս:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...