Ինչո՞ւ է Պուտինին անհրաժեշտ 2024թ. վերընտրվելու իրավունքը. «Նեզավիսիմայա գազետա»-ի անդրադարձը
Ռուսաստանի Սահմանադրական դատարանը շտապ կարգով քննարկում է սահմանադրության փոփոխությունները: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է Սահմանադրական դատարանին արտահայտվել մասնավորապես գործող նախագահի լիազորությունների ժամկետի զրոյացման վերաբերյալ: Այս մասին գրում է Независимая газета պարբերականը:
Այլ կերպ ասած՝ սահմանադրական փոփոխություններից հետո Պուտինը ևս երկու անգամ կկարողանա իր թեկնածությունն առաջադրել նախագահ դառնալու համար:
«Սոցիալական մարկետինգի ինստիտուտ» հետազոտական ընկերության կողմից հարցվածների 57%-ը պատասխանել է, որ 2024 թվականին կքվեարկի գործող նախագահի օգտին: Այնուամենայնիվ այստեղ պետք է մի վերապահում անել: Պուտինը ցանկանում է, որ իրավունք ունենա ևս մեկ անգամ թեկնածություն առաջադրել, բայց նա դեռևս չի հայտարարել, որ հստակ օգտվելու է այդ իրավունքից:
Այդ դեպքում ինչի՞ համար է պետք լիազորությունները զրոյացնելու մանևրը: Նախևառաջ Պուտինը դեռևս չի հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ նրան իրոք պետք է հեռանալ: 2008 թվականին նա պաշտոնը փոխանցեց Դմիտրի Մեդվեդևին, բայց պահպանեց և՛ վարկանիշը, և՛ վերադառնալու հնարավորությունը: Սահմանադրության առաջարված փոփոխություններն առանց լիազորությունների ժամկետը զրոյացնելու նրան արդեն վերադառնալու հնարավորություն չեն տալիս և Ռուսաստանի քաղաքական քարտեզի վրա չեն թողնում այնպիսի կետեր, որտեղ կարող է հայտնվել Պուտինը:
Բացի այդ, գործող նախագահը դեռևս չգիտի, թե 2024 թվականի հեռանկարում իրեն ինչպես կպահի էլիտան, այդ թվում՝ ամենահավատարիմ և նվիրված, ստուգված մարդիկ: Ներկայիս, և նույնիսկ բարեփոխված օրենքների պարագայում նա չի կարող երաշխավորել տեսական իրավահաջորդի հավատարմությունն ու բացառել դավաճանությունը: Պուտինն առայժմ չի ցանկանում փորձարկումներ անել: Հատկանշական է այն, որ առաջարկված «զրոյացումը» բոլոր կողմնակիցների կողմից բնութագրվում է որպես քայլ, ուղղված երկրի կայունության պահպանմանը:
Միևնույն ժամանակ Վլադիմիր Պուտինն իշխանության ղեկին է արդեն 20 տարի: Սահմանադրության ներկայիս արագ խմբագրումը վկայում է համակարգի կողմից կայունությունն ապահովելու անկարողության մասին: Ստացվում է, որ այս տարիներին Ռուսաստանում գործել է միայն մեկ ինստիտուտ` անձնական իշխանությունը, Պուտինի հեղինակությունը:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...