Մթերային խանութների, դեղատների փակ լինելու խնդիր չկա. Ռուստամ Բադասյան
Թաղում, հարսանիք, նշանդրեք, ծննդյան արարողություն եւ ցանկացած հանրային այլ միջոցառում սահմանափակվելու է պարետի կողմից։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Արտակարգ դրությամբ չի նշանակում, որ այն ինչը խոսեցինք Կառավարության նիստում՝ գործողություններն իրականացվելու են միաժամանակ ՀՀ ամբողջ տարածքում. սահմանային անցման կետերում կարանտինային ստուգման գործընթացն է, որը նկարագրված կառավարության որոշմամբ։ Անձինք, որոնք ժամանում են ՀՀ, տեսաք, որ սահմանված են բացառություններ, այսինքն՝ ում մուտքն է ՀՀ տարածք արգելվում, բայց ովքեր ժամանման գործընթացում են գտնվում, բնականաբար, իրենց մասով չի սահմանվում, բնականաբար, ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ հայրենիք։ Իրենց դեպքում գործում է մեկուսացնելու որոշակի բժշկական հետազոտություն անցկացնելը, դրանից հետո անհրաժեշտության դեպքում կարանտինում պահելու գործընթացն է»,- ասաց Արդարադատության նախարարը։
Անդրադառնալով ՀՀ տարածքի վարչական շրջաններում սահմանված սահմանափակումներին՝ նախարարը նշեց.
«Օրենքով սահմանված բոլոր սահմանափակումները, որոնք հնարավոր են եղել տվյալ դեպքում Կառավարության որոշմամբ արձանագրվել են ՀՀ ամբողջ տարածքի համար, բայց ելնելով համաչափության սկզբունքից՝ համապատասխան լիազորություն է տրվել պարետին, որպեսզի ինքը որոշի՝ այդ միջոցառումները ո՞ր վարչական շրջանի կամ տարածքի սահմանափակումներով են իրականացվելու։ Թաղում, հարսանիք, նշանդրեք, ծննդյան արարողություն եւ ցանկացած հանրային այլ միջոցառում սահմանափակվելու է պարետի կողմից։ Օրինակ կարող է որոշվել, որ Վաղարշապատ քաղաքի շրջանակներով է սահմանափակվում այդ կանոնակարգը։ Մենք չենք սահմանափակել կրոնական ծիսակատարողական արարողակարգայի հարցերը, եւ դա արգելելու նպատակ էլ չկար, միայն արգելել ենք, որ 20 եւ ավելի անձ չմասնակցի նման միջոցառումների, դա նույնպես հանրային միջոցառում է դիտվում»։
Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ ԶԼՄ-ները կորոնավիրուսի համաճարակի հետ կապված ցանկացած տեղեկություն պետք է պաշտոնական աղբյուրներին հղում անելով հրապարակեն. «Անձանց վիճակի, մեկուսացվածության մասին այնպիսի տեղեկություն, որը կարող է խուճապի առաջացնել նմանատիպ որեւէ հրապարակում թույլատրվում է միայն պաշտոնական տեղեկատվությանը հղում անելով»։
Բադասյանը շեշտեց, որ ՀՀ սահմանային անցման կետերում լինելու են հատուկ միջոցառումներ, իսկ մթերային խանութների, դեղատների փակ լինելու խնդիր չկա։
«Չի թույլատրվում այն անձանց մուտքը, որոնք համաճարակի առումով որոշակի ակտիվություն ունեցող երկրների ցանկում են»,- ասաց Արդարադատության նախարարը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Կառավարությունն արտահերթ նիստ էր հրավիրել, որի ընթացքում որոշում կայացվեց մարտի 16-ից ապրիլի 16-ը երկրում արտակարգ դրություն հայտարարել։


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում