Ով է Իրինա Ալեգրովայի հայկական արմատներով թոռը
Ռուս երգչուհի Իրինա Ալեգրովան թոռան՝ Ալեքսանդր Բարսեղյանի հետ օրերս ներկայացել է կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի քրոջ՝ Աննա Կրուտոյի ծննդյան առիթով կազմակերպված երեկույթին, գրում է woman.ru կայքը։
68-ամյա երգչուհին նախկինում հաճախ էր թոռանն իր ելույթներին տանում, և հեռուստադիտողը փոքրիշատե ճանաչում էր գեղեցկադեմ պատանուն։ Տևական դադարից հետո տոնական խնջույքին միասին ներկայանալու փաստը չի վրիպել համացանցային օգտատերերի ուշադրությունից, որոնք ակտիվորեն քննարկում են Ալեքսանդր Բարսեղյանի արտաքին տեսքը՝ նշելով, որ նա մեծացել և հմայիչ երիտասարդ է դարձել։
Ալեքսանդրը Իրինա Ալեգրովայի միակ դստեր՝ Լալա Ալեգրովայի և նրա նախկին սիրեցյալ Էռնեստ Բարսեղյանի որդին է։ Երիտասարդը Մոսկվայի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականություն բաժինն է ավարտել, և լրատվամիջոցների փոխանցմամբ, դեռևս չի հասցրել ամուսնանալ։


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում