Նյու Յորքի ռեստորանները եւ բարերը փակ կլինեն կորոնավիրուսի պատճառով
Նյու Յորքի իշխանությունները նոր տեսակի կորոնավիրուսի արագ տարածման ֆոնին որոշում են կայացրել մարտի 17-ից փակել բոլոր ռեստորաններն եւ բարերը, սակայն հնարավոր կլինի պատվիրել եւ տանել ուտելիքը, նշվում է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռեստորանների աշխատանքը կսահմանափակվի նաեւ առաքմամբ: Համապատասխան կարգադրությունը կստորագրվի վաղը, այն ուժի մեջ կմտնի մարտի 17-ին` 9:00-ից, նշվում է հայտարարության մեջ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսի բռնկումը պանդեմիա էր հայտարարել: Աշխարհում արդեն 135 երկրում ավելի քան 142 հազար մարդ է վարակվել, մեծ մասը առողջացել է, ավելի քան 5.3 հազար մարդ մահացել է:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում