Թուրքիան պետք է դադարի խափանել միգրացիոն ճգնաժամի կարգավորման հնարավորությունները
Թուրքիան պետք է հավատարիմ մնա իր վերջերս «հստակ» դիրքորոշմանը եւ դադարի խափանել շարունակվող միգրացիոն ճգնաժամի կարգավորման հնարավորությունները՝ սպառնալով բաց պահել սահմանները միգրանտների համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն։
«Երկուշաբթի օրը Բրյուսելում բարձր մակարդակով ձեռք էր բերվել հստակ համաձայնություն այն մասին, որ ԵՄ-ն եւ Թուրքիան համատեղ կաշխատեն ընթացիկ իրավիճակի լուծման ուղղութամբ»,- հունական MEGA հեռուսաալիքին տված հարցազրույցում ասել է Ստանոն։
«Գործողությունները եւ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում այդ պարտավորությանը, հակաարդյունավետ են եւ խափանում են համատեղ լուծում գտնելու հնարավորությունները։ Դեպի առաջ միակ ուղին համատեղ աշխատանքն է»,- հավելել է նա։
Երկուշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեփեփ Թայիփ Էրդողանի, ԵՄ խորհրդի նախագահ Չարլզ Միշելի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հանդիպումից հետո Բրյուսելն ակնկալում էր, որ Անկարան կթուլացնի ճնշումը հույն-թուրքական սահմանին։
Սակայն Բրյուսելը հասկացրել էր, որ «կառուցողական փոխգործակցությունը» նախապայման է ընթացիկ իրավիճակի ցանկացած լուծման համար, եւ խնդրել էր Թուրքիային նվազեցնել ճնշումը Հունաստանի հետ սահմանին, որը նույնպես ԵՄ արտաքին սահման է։
Սակայն նախօրեին Թուրքիայի նախագահը եւս մեկ անգամ հայտարարել էր, որ բաց կպահի սահմանը փախստականների համար, որոնք փորձում են հասնել Եվրոպա, մինչեւ ԵՄ-ն չկատարի իր բոլոր պահանջները։


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում