Էստոնիան արդեն նոր տնտեսական ճգնաժամի փուլ է մուտք գործել. ֆինանսների նախարար
Էստոնիան արդեն նոր տնտեսական ճգնաժամի փուլ է մուտք գործել, եւ այժմ հարցն այն է, թե որքանով մենք կկարողանանք նվազագույնի հասցնել դրա հետեւանքները եւ վերապրել ճգնաժամը, կարծում է Էստոնիայի ֆինանսների նախարար Մարտին Հելմեն, փոխանցում է ERR- ն:
«Թվերը ցույց են տալիս, որ 2008 թվականից ի վեր նման կտրուկ անկում չէր գրանցվել: Եվ դա հետեւանքներ կունենա իրական կյանքում: Ձեռնարկությունների հաշվեկշիռները կտրուկ կնվազեն, իսկ բանկերը կսկսեն հետ կանչել վարկերը կամ լրացուցիչ գրավ պահանջել: Ընկերությունները, որոնք իրենց պարտատոմսերով են ֆինանսավորում, այլեւս չեն կարողանա դա անել»,- ասել է Հելմեն` մեկնաբանելով կորոնավիրուսի համաճարակի տնտեսական ազդեցությունը եւ գնային պատերազմը նավթի շուկայում:
Ֆինանսների նախարարի խոսքով` տնտեսական ճգնաժամն արդեն վրա է հասել, եւ այժմ հարցն այն է, թե ինչպես կարելի է նվազագույնի հասցնել դրա հետեւանքները եւ դրանից ինչ-որ օգուտ քաղելու եղանակներ գտնել: Սակայն պլանավորումը գրեթե անհնար է` անկանխատեսելիորեն փոփոխվող իրավիճակի պատճառով: «Մենք տեսնում ենք այն ամենը, ինչ տեղի է ունեցել երկու ամսվա ընթացքում, եվրոպական համատեքստում` երկու շաբաթվա ընթացքում: Առաջին եզրակացությունն այն է, որ նման վատ «տեսանելիություն», ինչպիսին այժմ կա տնտեսության մեջ, մեզ մոտ երբեք չի եղել: Մենք հնարավորություն չունենք կանխատեսելու, թե ինչ է լինելու երկու շաբաթ, երկու ամիս անց»,- ասել է Հելմեն:
Ըստ նրա` արեւմտյան երկրներն այժմ շատ ավելի բարդ իրավիճակում են, քան 2008-ի ճգնաժամի ժամանակ: «Ինչպես համաշխարհային, այնպես էլ եվրոպական տնտեսություններն ավելի մեծ պարտքային բեռի տակ են, քան տասը տարի առաջ: Գործազրկությունն ավելի մեծ է: Մրցունակությունն ավելի վատ է, քան 2008-ի ճգնաժամից առաջ: Ասում էին, որ հարթ անկում կլինի: Փոխարենը, պղպջակը պայթեց խլացուցիչ կերպով»,- պարզաբանել է Էստոնիայի ֆինանսների նախարարը:
Հելմեն նշել է, որ յուրաքանչյուր ճգնաժամում կա մի դրական բան: Օրինակ` եվրագոտու բյուջեի կանոնները, որոնք խանգարում են Էստոնիային վարկեր վերցնել, արտակարգ իրավիճակներում բացառություններ են թույլ տալիս: «Եվրոպական բյուջետային կանոններում շատ հստակ բացառություններ կան. չնախատեսված իրադարձության դեպքում այդ կանոնները չեն գործում: Եթե անկում լինի, ապա նաեւ իրավունք կլինի ավելին ծախսել, բյուջեն տանել դեպի մինուս»,- պարզաբանե, է նախարարը:
Ըստ Հելմեի` կառավարությունը մտադիր չէ արձագանքել ճգնաժամին բյուջետային ծախսերի կրճատմամբ: «Այժմ մենք, ամենայն հավանականությամբ, գտնվում ենք տնտեսական անկման փուլում, եւ ամենավատը, ինչ կարելի է անել այս փուլում, պետական ծախսերի կրճատումն է, որն ուժեղացնում է անկումը: Թերեւս, տնտեսության շատ մեծ մասը կապված է պետական ներդրումների եւ հանրային հատվածի աշխատավարձերի հետ: Եթե մենք չսկսենք կրճատել դրանք, ապա կուժեղացնենք անկումը: Մեզ հաստատ չի կարելի դա անել»,- ասել է Էստոնիայի ֆինանսների նախարարը:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը