Վաշինգտոնի նահանգապետը հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքի մասին
Վաշինգտոնի նահանգապետ Ջեյ Ինսլին հնարավոր է համարում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճը կանխելու համար պարտադիր միջոցառումների կատարման սահմանումը: Ինսլիի խոսքով` եթե «իրական գործողություններ» չիրականացվեն, 8 շաբաթվա ընթացքում նահանգում վարակվածների թիվը կարող է աճել մինչեւ 64 հազար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Ինսլիի խոսքով` համաճարակաբանները նախազգուշացնում են, որ այժմ Վաշինգտոն նահանգում, որը գտնվում է ԱՄՆ-ի հյուսիս-արեւմուտքում, կորոնավիրուսով իրականում վարակվել է 500-ից 2000 մարդ (ըստ պաշտոնական տվյալների, վարակվել է 267 մարդ), եւ, հաշվի առնելով շնչառական համակարգի սուր վարակի տարածման արագությունը, այս թիվը կարող է կրկնապատկվել ամեն 5-8 օրվա ընթացքում:
Սիեթլի նահանգի Քինգ շրջանի իշխանությունները երեքշաբթի հայտնել են վարակման եւս 74 եւ երկու մահվան ելքով դեպքի մասին: Ընդհանուր առմամբ, Ննահանգում կորոնավիրուսից արդեն 24 մարդ է մահացել: Փորձագետները կարծում են, որ իրականում այդ թվերն ավելի շատ են: «Լինի դա այսօր 500, կամ 1500, կամ 2000` դա շատ շուտով մեծ թվերի կհասնի»,- ասել է Ինսլին:
Պատասխանելով հարցին` դիտարկում է նա, արդյոք, դպրոցների փակումն ամբողջ նահանգում, թե` միայն վարակի բռնկման վայրերում, Ինսլին հայտարարել է, որ սպասում է, որ «տեղեկությունն այդ մասին կհայտնվի շատ շուտով»: «Ցանկացած հասարակական ակտիվության դադարեցումը լուրջ հետեւանքներ է ունենալու մարդկանց կյանքի համար: Պետք է տեսնել` կան արդյոք [հետևանքները] նվազեցնելու կամ մեղմելու ձեւեր»,- ասել է նահանգապետը:
«Եթե այսօր 1000 վարակված մարդ կա, ապա 7-8 շաբաթ հետո Վաշինգտոն նահանգում 64 հազար մարդ կարող է վարակվել, եթե մենք որեւէ կերպ չդանդաղեցնենք այդ համաճարակը: Եվ եւս մեկ շաբաթվա ընթացքում կարող է 120 հազար մարդ վարակվել, իսկ հաջորդ եռամսյակում` մեկ միլիոն»,- շեշտել է նահանգապետը:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը