Ես ատում եմ հայ ժողովրդի խեղճությունը. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը Մեխակի նման մի տղա է
Մենք մեր լացը պետք է հաղթահարենք, մենք մեր խեղճությունը պետք է հաղթահարենք: Ես Մեխակի հետ, բոլոր «մեխակների» հետ այդ կռիվն ունեմ, որովհետև ես էլ Մեխակի նման մի տղա եմ՝ ծնված Իջևանի մի սովորական ընտանիքում, որին անընդհատ ասել են, որ մեջք պետք է ունենալ, վիզ ծռել: Բայց Աստծո օգնությամբ, հավատալով Աստծուն… մենք պետք է հավատանք ինքներս մեզ, իրար հավատանք, որովհետև ապացուցել ենք, որ ուժեղ ենք: Սիսիանում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ոչինչ, թող այդ ճանապարհին սխալվենք, հազար անգամ ներողություն կխնդրենք: Ես ուզում եմ հարյուր հազար անգամ ներողություն խնդրել ում, որևէ ակնարկով, խոսքով նեղացրել եմ, վիրավորել: Ներողություն եմ խնդրում, բայց ձեր խեղճության դեմ կռիվ եմ տալու, պատերազմ եմ տալու, ես վիզը ծուռ ՀՀ քաղաքացի չեմ ուզում տեսնել: Ես ատում եմ խեղճությունը, հայ ժողովրդի խեղճությունը: Հայ ժողովուրդը պետք է խեղճ չլինի»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ հիմա քաղաքական հայտնի շրջանակները Մեխակին դրոշ են դարձրել. «Բա այ խելոքներ, Մեխակը ձեր իշխանության ժամանակ է ծնվել, մեծացել ու տուն կորցրել: Ինչո՞ւ այդ հարցը չեք լուծել: 50 անգամ հայտարարել էր աղետի գոտի հասկացությունը վերացնելու մասին: Ինչո՞ւ չեք վերացրել: Ինչո՞ւ է Մեխակն այդ առողջական վիճակին:
Ես տվյալներ ունեմ մեր սերնդի առողջական վիճակի մասին: Ձեր իշխանության օրոք են այդ երեխաները ծնվել մեծացել: Եկեք տեսնենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեն մինչև 20 տարեկանները: Դա է ձեր իշխանության գնահատականը:
Իսկ մենք ասել ենք, որ մինչև 18 տարեկանների բուժսպասարկումն անվճար է: 2018-19 թվականներին մենք 4 միլիարդ դրամ ենք հատկացրել, որպեսզի աղետի գոտու այն բնակիչների տների հարցը, ում նկատմամբ պետությունը պարտավորություն ունի, լուծի:
2020 թվականին 3 միլիարդ ենք հատկացրել, իսկ 2017-ին 500 միլիոն էին հատկացրել:
Մանկատան 300 սաները, որոնց պետությունը տուն է պարտք 2001 թվականից, 2020-ին են տուն ստանում, որովհետև մենք 2 միլիարդ հատկացրեցինք»:
Փաշինյանը խոսեց նաև Ադրբեջանից բռնագաղթվածների բնակարանների հարցը լուծելու մասին. «Բա ո՞ւր էին Մեխակին դրոշ սարքողները մինչև հիմա: Քանի՞ անգամ էիք ձեր ավտոմեքենան կանգնեցրել ու խոսել մարդկանց հետ, լսել խնդիրները: Ե՞րբ եք մարդկանց հետ շփվել: Ե՞րբ են մարդիկ ձեր երեսը տեսել, այ «Ոչ»-իստներ»:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը