Քաղաքային իշխանությունը 71,8%-ով թերակատարել է ոռոգման ցանցի կառուցումը. Դավիթ Խաժակյան
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է, որ քաղաքային իշխանության կատարողականով նախատեսվել էր 154 միլիոն դրամի աշխատանք, ապա ավելացվել էր նախատեսված գումարը մինչեւ 177 միլիոն, իսկ նախատեսված աշխատանքներից կատարվել է ընդամենը 28,2%-ը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորեւ.
«Քաղաքային ներկայիս իշխանությունները սկզբում 35%-ով կրճատեցին Երեւանի կանաչապատման բյուջեն։ 2019 թվականի ամբողջ ընթացքում զգալի ծավալներով այրվեցին կանաչ տարածքները։ Երբ ասում էինք այս ծախսերն ինչո՞ւ եք կրճատել, պատասխանում էին` անիմաստ է կանաչապատել, եթե չկա ոռոգման ցանց։ Մենք էլ ասում էինք գիտե՞ք, այրվող տարածքները ժամանակին ջրցան մեքենաներով էին խնամվում, բայց լավ․․․ ոռոգման ցանց կառուցեք։
Հիմա նայում ենք կատարողականը եւ ի՞նչ տեսնենք։ Դա էլ չեն արել․․․ նախատեսվել էր 154 միլիոն դրամի աշխատանք։ Հետո ավելացվել էր նախատեսված գումարը մինչեւ 177 միլիոն։ Եվ որքա՞նն են կատարել նախատեսված աշխատանքներից․․․ ընդամենը 28,2%-ը։
71,8%-ով թերակատարվել է ոռոգման ցանցի կառուցումը»:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը