Հայաստանը նախագահում է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանը
Մարտի 9-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանի բացման նիստը, որին ելույթ ունեցան կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Գլխավոր ասամբլեայի նախագահ Թիջջանի Մուհամմադ Բանդեն, ՄԱԿ-ի մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, երիտասարդության և քաղաքացիական հասարակության պատվիրակներ։ Այս մասին ասված է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
«Կանանց հարցերով 4-րդ համաշխարհային համաժողովի՝ Պեկինի հռչակագրի և Գործողությունների հարթակի ընդունման 25-ամյա հոբելյանին նվիրված նիստի ընթացքում ընդունվեց Քաղաքական հռչակագիր, որում շեշտվում է կանանց և աղջիկների բոլոր իրավունքների և հիմնարար ազատությունների լիարժեք և հավասար իրացման, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կանանց մասնակցության, նրանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի դեմ պայքարի, արդարադատության մատչելիության ապահովման կարևորությունը և մի շարք այլ առանցքային ոլորտներում արդյունավետ գործողությունների անհրաժեշտությունը։ Հռչակագրում վերահաստատվում է կանանց և աղջիկների առաջխաղացման կարևորությունը ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների իրականացման համար»:
Ողջույնի ուղերձում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը կարևորեց անդամ պետությունների կողմից գենդերային հավասարության հասնելու, բոլոր կանանց և աղջիկների առաջխաղացման և ամենուրեք նրանց իրավունքների իրացման ընդհանուր նպատակին հասնելու իրենց քաղաքական կամքի և հստակ հանձնառության հաստատումը։ Դեսպան Մարգարյանն ընդգծեց հանրային կյանքում կանանց առանցքային դերը, որոնք եղել են հեղափոխական վերափոխումների առաջին շարքերում՝ հանդիսանալով խաղաղ և հարատև փոփոխությունների երաշխավորներ։
ՀՀ մշտական ներկայացուցչի ուղերձը հասանելի է Կանանց կարգավիճակի հանձնաժողովի կայքում՝ https://www.unwomen.org/en/csw/csw64-2020։
ԱԳՆ տեղեկանքը․ ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովը կանանց իրավունքների, գենդերային հավասարության և կանանց առաջխաղացմանն առնչվող ոլորտներում քաղաքականություն մշակող հիմնական միջկառավարական մարմինն է։ Հանձնաժողողովի 45 անդամ երկրներն ընտրվում են տարածաշրջանների աշխարհագրական հավասար ներկայացվածության սկզբունքով։ Հայաստանն ընտրվել է հանձնաժողովի անդամ 2019-2023 թվականների համար։ 2019թ-ի մարտի 22-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընտրվել է Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ՝ 64-րդ և 65-րդ նստաշրջանների համար։


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը