Հայաստանում ուղղաթիռը ճոխություն չէ, իսկ կորոնավիրուսն էլ վիրուս չէ
Արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսպես կոչված, ԱՅՈ-ի քարոզչության շրջանակներում օգտվել է պետությանը պատկանող ուղղաթիռից, իսկ երբ լրագրողներն այդ մասին ակնարկել են, ասել է, թե ուղղաթիռը ճոխություն չէ:
Լավ է, որ Փաշինյանի կենսամակարդակը հասել է մի կետի, երբ իր համար ուղղաթիռը ճոխություն չէ: Այսուհանդերձ, հարցը վերաբերում է ոչ թե նրան, թե ուղղաթիռը ճոխություն է, թե՝ ոչ, այլ նրան, թե արձակուրդում գտնվող վարչապետը անձնական նպատակներով կարո՞ղ էր օգտվել տրանսպորտային այդ միջոցից, թե ՝ ոչ:
Ինչ վերաբերում է ճոխությանը, ապա նույնիսկ ԱՄՆ-ում կամ Ճապոնիայում, Գերմանիայում եւ Կանադայում շատ քչերն իրենց կարող են թույլ տալ ուղղաթիռ գնել կամ վարձակալել: Այնպես որ, ուղղաթիռը նաեւ ճոխություն է:
Հիմա հարցի մյուս կողմը: Իտալիայում դադարեցվում է ֆուտբոլի առաջնությունը, Ադրբեջանում չեղարկվում են Նովրուզին նվիրված տոնախմբությունները, իսկ Նիկոլ Փաշինյանը Իրանի անմիջական սահմանում մարդկանց իրար գլխի է հավաքում եւ քարոզչություն անում, հասկացնելով, որ հանրաքվեն չեղարկելու մտադրություն չունի: Իսկ Իրանում մեկ օր առաջ ընդամենը մի քանի ժամում կորոնավիրուսից մոտ հիսուն մարդ է մահացել:
Գուցե Փաշինյանը կորոնավիրուսից չի վախում «Կյանքի խոսքի», այսպես կոչված, հոգեւոր հովիվ Արթուր Սիմոնյանի քարոզչության ազդեցության տակ, որը զանգվածային հավաքները շարունակելու որոշումը հիմնավորում է մի պատմությամբ, որ իրենց «եկեղեցու» անդամները բուժվել են իրենց անդամներից մեկի արյունը միմյանց ներարկելով: Դե, բնականաբար, այդ անդամը մասնակցել էր հավաքներից մեկին:
Ոչ մի տարբերություն Արթուր Սիմոնյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Նրանք հանուն իրենց շահերի, հանուն իրենց նպատակների մի կողմ են դնում մարդկանց անվտանգությունը, նրանց մոլորության մեջ գցում եւ օգտագործում նեղ անձնական կամ նեղ թիմային նպատակների իրականացման համար:
Ավելին, մեկը կորոնավիրուսի դեմ պայքարում է «թու-թու» ասելով, իսկ մյուսը առասպելական պատմություն պատմելով: Երկու դեպքում էլ նպատակը մեկնէ ՝ չկորցնել լսարանը կամ ընտրազանգվածը:
Հայաստանում ուղղաթիռը ճոխություն չէ, իսկ կորոնավիրուսն էլ՝ վիրուս չէ: Սա է մեր այսօրվա տխուր իրականությունը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը