Alibaba-ի հիմնադիրը դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը
Չինական Alibaba կորպորացիայի հիմնադիր Զեք Ման (Մա Յուն) դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը` առաջ անցնելով հնդկական Reliance Industries հոլդինգի սեփականատեր Մուքեշ Ամբանիից: Այդ մասին են վկայում Bloomberg-ի կողմից երեքշաբթի օրը հրապարակված տվյալները:
Գործարարի ունեցվածքը 44.5 միլիարդ դոլար է գնահատվում, ինչը նրան 18-րդն է դարձնում մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Ամբանիի կարողությունը, ով, ըստ Bloomberg-ի, անցած օրվա ընթացքում մոտ 5.8 միլիարդ դոլար է կորցրել, 41.8 միլիարդ դոլար է կազմում (վարկանիշի 19-րդ տեղը): Գործակալության փորձագետները նշում են, որ Մային հաջողվել է նվազագույնի հասցնել կորուստները (գործակալության տվյալներով` գործարարի կորուստը կազմել է օրական մոտ 1 միլիարդ դոլար)` ընկերության ամպային պահոցների միջոցով տվյալների մշակման ծառայության եւ բջջային հավելվածների աճող պահանջարկի հաշվին:
Alibaba-ն հիմնադրվել է 1999 թվականին եւ համարվում է աշխարհում խոշորագույն կազմակերպություններից մեկը, որը զբաղվում է էլեկտրոնային կոմերցիայով եւ թվային վճարումներով: Զեք Ման թողել է իր պաշտոնը կորպորացիայի հիմնադրման 20-ամյակին՝ 2019 թվականի սեպտեմբերի 10-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը