ՆԱՏՕ-ն խոստանում է օգնել Թուրքիային եւ Սիրիային
Թուրքիան ՆԱՏՕ-ի կարեւոր եւ արժեքավոր դաշնակիցն է, որը նպաստում է մեր ընդհանուր անվտանգությանը շատ առումներով։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Մենք հենց նոր քննարկեցինք Սիրիայում անվտանգության հետ կապված իրավիճակը եւ փախստականների ու միգրանտների ճգնաժամը»,- նշել է նա։ Նրա խոսքերով՝ Իդլիբում հրադադարը պահպանվում է, եւ վերջին օրերին «մենք բռնության մակարդակի նվազում ենք դիտարկում»։ Նա նաեւ ասել է, թե Թուրքիան «Սիրիայում անկարգություններից եւ բռնությունից ամենաշատ տուժած» դաշնակիցն է։
«Մենք նաեւ աջակցում ենք Թուրքիային օդային եւ ծովային ներկայությամբ։ Այս տարիներին ՆԱՏՕ-ն ավելի քան 5 մլրդ դոլար է ներդրել Թուրքիայի ռազմական օբյեկտներում։ Այս ամենը ցույց է տալիս Թուրքիայի անվտանգությանը ՆԱՏՕ-ի հաստատակամ հավատարմությունը։ Մենք խոստովանում ենք, որ Թուրքիան ծանր լուծ է տանում։ Սակայն Թուրքիան պետք է իր դերը խաղա այդ ճգնաժամի առավել երկարաժամկետ լուծում որոնելու գործում․․․ Միգրացիայի եւ փախստականների հոսքերի խնդիրը ընդհանուր խնդիր է, որը ընդհանուր լուծումներ է պահանջում։ Այդ պատճառով ես ողջունում եմ Թուրքիայի եւ Եվրոպական միության միջեւ երկխոսությունը։
ՆԱՏՕ-Ն կշարունակի խաղալ իր դերը։ Ներկայում մենք գտնվում ենք Էգեյան ծովում, որպեսզի օգնենք հաղթահարել փախստականների եւ միգրանտների ճգնաժամը։ Դաշնակիցները նույնպես պատրաստ են աջակցել Թուրքիային։ Եւ մենք ուսումնասիրում ենք, թե էլի ինչ կարող ենք անել»,- նշել է Սթոլթենբերգը։


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը