Փորձագետները ենթադրում են, որ նավթի հետագա անկման դեպքում դոլարը 100 ռուբլուց թանկ կարժենա
Նավթի գները բարելի համար մինչեւ 30 դոլար անկում ապրելու դեպքում ենթադրվում է, որ ամերիկյան արժույթը 80-90 ռուբլի կարժենա, ասում են ռուսական Forbes-ի կողմից հարցված ֆինանսիստները։ Նավթի հետագա անկման դեպքում փորձագետները ենթադրում են, որ դոլարը 100 ռուբլուց թանկ կարժենա։
Նավթը երկուշաբթի առավոտվանից փլվել է 30 տոկոսով՝ ՕՊԵԿ+ի խափանման պատճառով։ Դրան հետեւել է ռուբլու փլուզումը՝ երկուշաբթի առավոտյան ռուսական արժույթով միջազգային բորսաները բացվել են 1 դոլարի համար 70 ռուբլու նիշով եւ բավական արագ գերազանցել են 75-ը։ Որքան կարող է արժենալ ռուսական արժույթը, եթե նավթի գինը մեկ բարելի համար 30 դոլար լինի։
«Նավթի գինը բարելի համար 30 դոլարի դեպքում տրանսֆորմացվում է հին մոդելների կուրսով՝ 72-73 ռուբլի՝ 1 դոլարի համար, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել փոփոխված պայմանները, հատկապես այն, որ իշխանությունները կարող են վաճառել միայն սահմանափակ քանակի պաշարներ։ Այս փոփոխությունը տալիս է դոլարի համար 73-75 ռուբլու կուրս»,- նշում է «Մետալինվեստբանկի» ներկայացուցիչ Սերգեյ Ռոմանչուկը։
«Նավթի ընթացիկ գներով ռուբլին կգտնվի 75-77 ռուբլու մակարդակում։ Իշխանությունները՝ Ֆինանսների նախարարությունը եւ ԿԲ-ն, արդեն հայտարարել են, որ պատրաստ են դուրս գալ աջակցող գործողություններով, սակայն դեռեւս դրանք չեն սկսվել։ Դոլարի համար 77 ռուբլու սահմանը հատելը բավական բարդ կլինի՝ հաշվի առնելով այն, թե ինչպես է կառուցված բյուջետային համակարգը, եւ հաշվի առնելով ֆինանսական կարգավորողների կողմից միջոցառումները»,- ասում է «БКС Премьер»-ի գլխավոր վերլուծաբան Անտոն Պոկատովիչը։
«Եթե նավթը արժենա 30 դոլար՝ բարելի համար, կստանանք 92,85 ռուբլու կուրս, իսկ բարելի համար 25 դոլարի դեպքում՝ 111,4 ռուբլի՝ 1 դոլարի դիմաց։ Վախենամ, որ թրեյդերները խուճապի պահին վաղը կկողմնորոշվեն հենց այս մակարդակների վրա»,- ասել է անկախ ֆինանսիստ Ալեքսեյ Բոլշակովը։


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը