Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունի Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան. նախարար Հայաստանում երեխայի համար բռնությունից զերծ առկա են բազմաթիվ խնդիրներ և դրանց հաղթահարումը պետք է լինի առաջնահերթություն. Անահիտ Մանասյան Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն. Միրզոյան Իրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ Ասել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չկա՝ չափազանցություն է. Միրզոյան Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 23-ը CENTCOM-ի ղեկավարը հայտարարել է Իրանի հարձակողական կարողությունների զգալի անկման մասին Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելին քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբեր ԱՄՆ-ի սպառնալիքները հուսահատության դրսևորում են Երևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել ՄՍԾ աշխատակիցը կաշառքով նպաստ է ձևակերպել քաղաքացիների համար

Հեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունիՀայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան. նախարարՀայաստանում երեխայի համար բռնությունից զերծ առկա են բազմաթիվ խնդիրներ և դրանց հաղթահարումը պետք է լինի առաջնահերթություն. Անահիտ ՄանասյանԹուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն. ՄիրզոյանԻրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբԱսել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չկա՝ չափազանցություն է. ՄիրզոյանՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 23-ըCENTCOM-ի ղեկավարը հայտարարել է Իրանի հարձակողական կարողությունների զգալի անկման մասինՔրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելին քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբերԱՄՆ-ի սպառնալիքները հուսահատության դրսևորում ենԵրևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտելՄՍԾ աշխատակիցը կաշառքով նպաստ է ձևակերպել քաղաքացիների համարԴաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվելԻսրայելը ներկայացրել է զոհերի և վիրավորների թարմացված տվյալներԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածելԼիբանանի նախագահը դատապարտել է Իսրայելի «չարդարացված» հարվածները կամուրջներինԲուժաշխատողի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ զինծառայողի մահԹեհրանը պատրաստ է կոշտ պատասխան տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներինՏարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆՀաղթանակ թաղամասում գազ չի լինիԳյումրիում կհիմնանորոգվի 20 երկրորդական փողոցԻրանի միջուկային հնարավորությունները՝ ուղիղ սպառնալիք Եվրոպայի համարՆերկայացվել է վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըՆերառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց այն պետք է արտահայտվի մեր գործողություններում․ Անահիտ ՄանասյանՆյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի տարածքում բախվել են ինքնաթիռն ու հրշեջ մեքենանԻրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության մեջ պաշտպանականից անցել է հարձակողականիԿործանվել է Կատարի ռազմաօդային ուժերի ուղղաթիռըՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարության պատվիրակությունը ժամանել է Ուկրաինա Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությանը«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախելՀրավիրում եմ Կառավարություն՝ ուղիղ եթերում պաշտոնապես ներողություն խնդրելու․ Նիկոլ ՓաշինյանԽոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան հայտնվել է մայթինՎահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահի հետՍպիտակ տան մոտ Կոլոմբոսի արձանն է տեղադրվելԻրանը հայտարարել է, որ կթիրախավորի Ծոցի էներգետիկ և ջրային ենթակառուցվածքներըՄարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեումՈրոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը դժվարանցանելի ենՄոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կանԿարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԱստղային կազմ՝ ընդդեմ ԲրազիլիայիԹրամփի անունից առաջարկել են կնքել մեծ գործարք. ԼուկաշենկոԱրա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնիցՎերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ. Կաֆու«Գրականություն» և «Հայաստանի պատմություն» քննությունները՝ էսսեի ձևաչափովԲլոգերները պարզապես հավաքվեցին Փոքր Սեյնթ Ջեյմս կղզի՝ ալիքը բռնելու համարՄիլիարդատերերի վրա հարստության հարկ սահմանելու կոչերը գնալով ավելի բարձր են դառնումՄելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողությունՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգովԻսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով
Հայաստան

Անառակի կիրակի

«Քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (Ղուկաս 15:32)

Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է Անառակի՝ Քրիստոսի պատմած «Անառակ որդու առակ»-ի անվամբ, որն էլ ընթրեցվում է այդ կիրակի օրը: Առակում մեղքեր, սխալներ գործած որդին զղջմամբ ու ապաշխարությամբ դառնում է դեպի գթասիրտ Հայրը: 

Անառակ որդին, խոր զղջում ապրելով իր գործած արարքների համար, որոշում է վերադառնալ հոր մոտ՝ զղջումով և ապաշխարությամբ: Նկատելով նրան՝ հայրն ինքն է ընդառաջ գալիս որդուն, գրկում է նրան և ընդունում հայրական տանը: Որդին ասում է նրան. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ…» (Ղուկաս 15:21): Հայրն, անշուշտ, ներում է նրան: Անգամ ի պատասխան ավագ որդու բողոքին, թե ինչու է ուրախությամբ և պատվով ընդունում հայրական ունեցվածքը վատնած անառակին, ասում է. «Քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (Ղուկաս 15:32):

Այս պատասխանի մեջ էլ խտացած է առակի բարոյական ողջ իմաստը:

Աստված, ով առակում ներկայացված է հոր կերպարում, ներում է և գրկաբաց է ընդունում բոլոր նրանց, ովքեր գիտակցում են իրենց մեղքը, զղջում և ապաշխարում են:

Իսկ անառակ որդու դերում կարող է հայտնվել մեզանից յուրաքանչյուրն իր կյանքի յուրաքանչյուր փուլում: Ընդունելով որոշումներ՝ հաճախ մեղք ենք գործում, ապա նոր միայն հասկանում դրա՝ չարից թելադրված լինելը: Այդ պարագայում Աստծուն դառնալու ճանապարհին հարց է ծագում՝ արդյո՞ք կների:

Այս առակով, որը չորս ավետարանիչներից միայն Ղուկասն է ներկայացրել, հասկանում ենք, որ, անշուշտ, բոլոր դեպքերում, երբ զղջանք և ապաշխարենք, գրկաբաց ընդունվելու է մեր դարձն առ Աստված:

Առակի ավարտին հոր կողմից ասված «…Բերեք պարարտ եզը, մորթեցեք» խոսքերը խորհրդանշում են Հայր Աստծո՝ Իր միածին Որդուն որպես բանական զոհ և պատարագ երկիր ուղարկելը:

Առակի վերջում նաև ուրախանալու կոչ է ամենքիս. «Հիմա պիտի ուրախանանք և ցնծանք, որովհետև քո այս եղբայրը մեռած էր՝ կենդանացավ, կորած էր՝ գտնվեց» (Ղուկաս 15:32):

Զղջման, ապաշխարության ճանապարհն անցնում է պահքով, ուստի Մեծ Պահքի այս կիրակին էլ գալիս է մեզ ևս մեկ անգամ հիշեցնելու, որ ճշմարիտ զղջմամբ և ապաշխարությամբ կարող ենք ընդունված լինել Աստծու կողմից:

Անառակ որդու առակը

(Ղուկ. 15:11-32)

Մի մարդ երկու որդի ուներ. նրանցից կրտսերը հորն ասաց. «հա՛յր, տո՛ւր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը»: Եւ նա ունեցվածքը բաժանեց նրանց: Քիչ օրեր հետո, կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում: Եվ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, և նա սկսեց չքավոր դառնալ:

Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին, և սա ուղարկեց նրան իր ագարակը` խոզեր արածեցնելու: Եվ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս: Ապա խելքի եկավ եւ ասաց. «քանի՜ վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ: Վեր կենամ գնամ իմ հոր մոտ եւ նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրո՛վ իբրեւ քո աշխատավորներից մեկը»:

Եվ վեր կացավ եկավ իր հոր մոտ. եւ մինչ դեռ հեռու էր, հայրը տեսավ նրան եւ գթաց. վեր կացավ եւ վազեց նրան ընդառաջ, ընկավ նրա պարանոցով եւ համբուրեց նրան: Եւ որդին ասաց նրան. «հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջ, այլեւս արժանի չեմ քո որդին կոչվելու»: Հայրը իր ծառաներին ասաց. «անմիջապես հանեցե՛ք նրա նախկին պատմուճանը եւ հագցրե՛ք նրան, մատանին նրա մատը դրեք եւ նրա ոտքերին` կոշիկներ. բերե՛ք պարարտ եզը, մորթեցե՛ք, ուտենք եւ ուրախ լինենք, որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց». եւ սկսեցին ուրախանալ: Իսկ նրա ավագ որդին ագարակում էր. և մինչ գալիս էր և տանը մոտեցավ, լսեց երգերի և պարերի ձայնը. և իր մոտ կանչելով ծառաներից մեկին` հարցրեց, թե այդ ի՞նչ է: Եվ սա նրան ասաց. «քո եղբայրը եկել է, և քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետև ողջ առողջ ընդունեց նրան»:

Նա բարկացավ եւ չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով` աղաչում էր նրան: Որդին պատասխանեց եւ ասաց հորը. «այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտվիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի: Երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր»: Հայրը նրան ասաց. «որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամեն ինչ, որ իմն է, քոնն է. բայց պետք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց»: