Հարցը միայն ԱԱԾ-ի եւ ոստիկանության ղեկավարներին նշանակելով չի ավարտվելու
«Փաստ» թերթը գրում է. «Մարտի 19–ին լրանում է ոստիկանության պետի եւ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման 6–ամսյա ժամկետը։ Մինչ վերջնաժամկետի ավարտը պաշտոնյաները պետք է նշանակված լինեն։ Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում անդրադառնալով այս հարցին, ասել էր, որ արդեն որոշել է, թե ում է նշանակելու, բայց անուններ չի հրապարակել։
«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, հարցը միայն ղեկավարներին նշանակելով չի ավարտվելու: Վերջին շրջանում շատ է խոսվում ուժային կառույցների աշխատանքի վերաբաշխման, ընդհանուր համակարգերում ամբողջական վերադասավորումների ու նոր բարեփոխումների անհրաժեշտության մասին։
Որոշ ուժեր, այդ թվում՝ իշխանության մեջ գտնվող անձինք, հիմնականում առաջ են քաշում այն պնդումը, որ ուժային կառույցները խորհրդային կարգերի ժառանգություն են, եւ այնտեղ պետք է փոխել ամեն ինչ՝ առաջին հերթին հոգեբանությունը։
ՀՀ նոր իշխանություններն առանձնապես դեմ չեն այս գաղափարներին եւ փորձում են տարբեր առիթներով հարցը հանրային լայն շրջանակներին հասու դարձնել։
Ինչպես հայտնի է, առաջիկայում նախատեսվում է ոստիկանությունը դարձնել ներքին գործերի նախարարություն, սրան զուգահեռ՝ իշխանության ներկայացուցիչները, բայց նրանցից ավելի շատ՝ մերձիշխանական սատելիտ գործիչներն ու ՀԿ ներկայացուցիչները բավականին ակտիվորեն խոսում են ԱԱԾ-ում լուրջ վերադասավորումներ ու փոփոխություններ կատարելու մասին։ Տարբեր հարցազրույցներում եւ մեկնաբանություններում նշվում է, թե «ժամանակն է, որ ԱԱԾ-ն, որպես կառույց, արմատապես փոփոխվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը