Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամ է ձերբակալվել․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե Որևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքների մասին Ինչ հարցեր են քննարկվել Աղվերանում․ ԱԳ նախարարությունը մանրամասներ է հաղորդել հայ-ադրբեջանական հանդիպումից Ֆրանսիայում կայացել է պաշտոնական ընդունելություն Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել ԱՄՆ-ն այլևս չի կարող պայմաններ թելադրել Թեհրանին. Իրանի ՊՆ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է կոշտ միջոցներ կիրառել Աշխարհի առաջնությունում Կայացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը Վանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում նաև Իջևանում նոր ստադիոն կկառուցվի «Ռեալի» դեմ խաղում «Բավարիան» անհավանական տեսք ուներ Մարզադաշտում նրանց սեփական ուժերի նկատմամբ հավատը տպավորիչ է Մայիսի գլխավոր իրադարձություններից մեկը կլինի այսպես կոչված «Կապույտ Լուսինը»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամ է ձերբակալվել․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեՈրևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքների մասինԻնչ հարցեր են քննարկվել Աղվերանում․ ԱԳ նախարարությունը մանրամասներ է հաղորդել հայ-ադրբեջանական հանդիպումիցՖրանսիայում կայացել է պաշտոնական ընդունելությունԱրարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկելԱՄՆ-ն այլևս չի կարող պայմաններ թելադրել Թեհրանին. Իրանի ՊՆՖուտբոլի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է կոշտ միջոցներ կիրառել Աշխարհի առաջնությունումԿայացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունըՎանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում նաև Իջևանում նոր ստադիոն կկառուցվի«Ռեալի» դեմ խաղում «Բավարիան» անհավանական տեսք ուներՄարզադաշտում նրանց սեփական ուժերի նկատմամբ հավատը տպավորիչ էՄայիսի գլխավոր իրադարձություններից մեկը կլինի այսպես կոչված «Կապույտ Լուսինը» Մեր ժողովուրդը մոլուցք ունի․ որտեղ ծառ ա տեսնում, թուփ՝ էդտեղ քանդի ու շենք սարքիՍպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվելՀայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունըԻնչո՞ւ են Հայաստանում ավելանում ծանր հանցագործությունները․ որտեղի՞ց է գալիս այս ագրեսիանՄելիքբեկյանն ու Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահի հետԻնչո՞ւ են Հայաստանում ավելանում ծանր հանցագործությունները․ որտեղի՞ց է գալիս այս ագրեսիանՁերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակից մի խումբ անձինք Գյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցում սանիտարահիգիենիկ նորմերը չեն պահպանվել«Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթում հաղթել է Լանջաղբյուրի դպրոցըՌուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. ՊեսկովԵրևանյան երաժշտական և արվեստի դպրոցները կունենան նոր դաշնամուրներ և ռոյալներՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 29.04.2026Տուապսեում շարունակում է այրվել նավթավերամշակման գործարանըՑույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազԸնտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրվարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք. Հակակոռուպցիոն կոմիտեՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովՊետությանը վերադարձված 124 անշարժ գույք, դատարան հանձնված քրգործերի 23,8%-ով աճ. գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության 2025-ի հաղորդումըԵս ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ իրենց տնտեսությունների և ժողովուրդների միջև կապը վերականգնելու ուղղությամբՓարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետՊարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնինԱնահիտ Ավանեսյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցի մասին«Շաքար» ֆիլմն արժանացել է մրցանակի «Լավագույն օտարերկրյա լիամետրաժ ֆիլմ» անվանակարգումՀայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ. ԱԳՆԳյումրիի մի շարք հասցեներում գազանջատում էԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա կապակցությամբՎթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համարԸնթացիկ «կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտըՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին ռազմական տեխնիկան չի բերվի հրապարակՇՎՏՄ-ն վտանգավոր խաղալիք է հայտնաբերել. ոչնչացման հանձնարարական է տրվելԴեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը կազմակերպված պաշտոնական ընդունելությանըԵրևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում էԵրթևեկության փոփոխություն՝ Անտառային փողոցումԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացումՀետախուզական ծառայությունների տեղեկատվության հիման վրա Կիեւը պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են քաղաքացիներինԱրարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մասնակցել են ՀՀ դեսպանության նոր նստավայրի բացման արարողությանըՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտեցին ավտոհայելու ապակիների գողությունները
Հայաստան

«Համայնքապետերը հանձնարարականներ են ստացել, ցուցակները ձեռքները վազվզում են՝ ապահովելու համար 650 հազար քվեն». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերնագիրը թեև շատ գայթակղիչ, ականջ շոյող ու հեղափոխական է, սակայն այն բերելու է մեր պետության, անվտանգության և բանակի թուլացման, իսկ այդ նախագծի՝ օրենք դառնալուց հետո, տարածվելու է այն պողոսականների շրջանակի վրա, որոնք այսօր ծափահարում են այդ նույն օրենքին։

Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը՝ նշելով, որ, եթե օրենքի սկզբնական փուլում այն կկիրառեն շատ հասցեական, ապա շատ կարճ ժամանակ անց այն կտարածվի գրեթե բոլոր քաղաքացիների վրա։

Թևանյանը համամիտ չէ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այն պնդման հետ, թե այս օրենքը հանրության բարիքները գողացած անձանց գույքի դեմ հայց ներկայացնելու և բռնագանձելու ինստիտուտ է ներդնելու։

«Այդ դեպքում մի քանի հռետորական հարց տամ՝ իսկ երբ ցածր արդյունավետությամբ աչքի ընկնող պաշտոնյաներին և չինովնիկներին միլիոնավոր դոլարների պարգևավճարներ են տալիս, դա հանրային բարիքի յուրացո՞ւմ է, թե՞ ոչ, թե՞, եթե թալանն օրենքով է, դա նորմալ է»,-հարցրեց Թևանյանը։

Վերջինս ոչ արդար մոտեցում համարեց նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծով սահմանված ժամանակաշրջանի ընտրությունը։

«Կարծում եմ՝ պետք է գնալ մինչև 90-ական թվականներ։ Ինչ վերաբերում է նախագծով սահմանված 25 միլիոն դրամի շեմին, ապա դա նշանակում է, որ այն շատ մարդկանց վրա կտարածվի»,-նկատեց նա։

Ա. Թևանյանն արձանագրում է՝ այս օրենսդրական նախաձեռնությունն ընդամենը սեփականության վերաբաշխման մասին նախագիծ է, որն ունի մի շարք դրդապատճառներ։

«Իշխանության են եկել ագահ, կապիտալի նախնական կուտակումից դուրս մնացած շրջանակներ, իրենց հիմա պետք է կապիտալ, փող, որն անհրաժեշտ է սեփական իշխանությունը պաշտպանելու և այն հնարավորինս երկարաձգելու համար։ Այս իշխանությունը հասկանում է, որ, եթե երկրում կա փող, այն կարող է վերածվել քաղաքական կապիտալի, քաղաքական այլընտրանքի, իսկ դա մրցակցություն կպարտադրի գործող իշխանությանը, իսկ քանի որ այս իշխանությունն այլընտրանքներ չի ցանկանում, ուստի գնում է այս ճանապարհով»,-ասաց Թևանյանը։

Նա նաև վստահեցրեց՝ ՀՀ-ում չկա գրեթե մեկ մարդ, որն իր գույքի ձեռքբերման հետ կապված՝ տարբեր ժամանակներում խնդիրներ չի ունեցել. դրանք կան թե՛ կրպակի, թե ավտոտնակի ձեռքբերման հետ կապված, հետևաբար՝ այս օրենքը անդրադադառնալու է բոլորի, նաև՝ շարքային քաղաքացիների վրա։

«Եթե սեփականության վերաբաշխման գործընթացը սկսվի, ապա մենք կարող ենք ունենալ քաղաքացիական բախումներ։ Չէ՞ որ աշխարհում նման դեպքերում ոչ թե դրել են, կապիտալի ծագումն են ուսումնասիրել, այլ անցել են հանրային համերաշխության, որպեսզի կապիտալը ոչ թե փախչի երկրից, այլ նպաստի տնտեսությանը։ Այնպես որ, եթե այս գործընթացը սկսվում է, ապա սկսվում է հարևանը հարևանի, բարեկամը բարեկամի դեմ ատելության քարոզ անելու, միմյանց դեմ գործ տալու, ունեցվածք խլելու գործընթաց, ինչն այս ազգը կպառակտի»,-ասաց Թևանյանը։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրենը պնդում է՝ եթե խոսք է գնում պետությունից գողացվածը պետությանը վերադարձնելու մասին, և եթե նախկինների ժամանակ եղել են չինովնիկներ, որոնք իրենց այդ պահվածքով թուլացրել են պետության անվտանգային համակարգ բանակը, ապա կա Քրեական օրենսգիրք, որով կարելի է այդ հարցերը կարգավորել և նախկին չինովնիկներին ենթարկել պատասխանատվության։

Թևանյանի համոզմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահից և 6 դատավորներից ազատվելու հանրաքվեն ևս պայմանավորված է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով, որովհետև բարձրագույն դատարանի նկատմամբ հարձակումը պայմանավորված է նաև սեփականության տոտալ վերաբաշխման ցանկությամբ։

«Եվ սրանից ելնելով՝ հարց եմ ուզում տալ. մեր ժողովուրդը համաձա՞յն է, որ իր գլխին նստի մեկ բռնապետ, եթե համաձայն է, ապա հետո կարող է պատժվել տնտեսական և սոցիալական շատ հարցերում և թող այդ ժամանակ չբողոքի»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է հանրաքվեի ելքին, ապա Թևանյանը նշեց, որ, եթե այս իշխանությանը հաջողվի հավաքել 650 հազար քվե, ապա դա լինելու է միայն մեկ ճանապարհով: «650 հազար քվե կարելի է ստանալ միայն կեղծիքներով։ Բոլոր համայնքապետերը հանձնարարականներ են ստացել, ցուցակները ձեռքները՝ վազվզում են՝ ապահովելու համար 650 հազար քվեն, այնպես որ, սիրելի՛ քաղաքացիներ, եթե այս հանրաքվեին ասում եք՝ «Այո», ապա «Այո» եք ասում Ադրբեջանի ցանկությանն Արցախի հարցով, ուզում եք, որ այս թալանչիական պարգևավճարները պահպանվեն, որ այս անգրագետ և ապաշնորհ կառավարությունը պահպանվի։ Մենք ասում ենք, որ պետք է այս հանրաքվեն ուղղղակի բոյկոտել»,-ասաց Թևանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։