«ՈՉ»-ի շտաբը նշանակել է իր անդամներին գրեթե բոլոր հանձնաժողովներում
«ՈՉ»-ի շտաբը 99.5 տոկոսով լրացրել են իր տեղերը տեղամասային ընտրական հանձնաժողովներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության նախագահ, Սահմանադրության մեկ հոդվածը փոփոխելու հանրաքվեին «ՈՉ»-ի շտաբի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը:
Նա պարզաբանեց, որ 2008 ընտրական հանձնաժողովներից 1975-ում «ՈՉ»-ի շտաբից երկուական անդամ կներկայացվի, իսկ 31 ընտրական հանձնաժողովներում` մեկական: «Երկու տեղամասերի ընտրական հանձնաժողովներում, մասնավորապես` Լոռու մարզի Պետրովկա եւ Նովոսելցեվո գյուղերում, «ՈՉ»-ը ներկայացուցիչ չի ունենա: Այնուամենայնիվ, մենք հնարավորություն ունենք ներգրավելու վստահված անձանց, որոնք կապահովեն մեր ներկայությունը բոլոր տեղամասերում»,- ընդգծեց Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրության մեկ հոդվածում փոփոխություններ կատարելու մասին հանրաքվեն նախատեսված է ապրիլի 5-ին: Իշխանություններն առաջարկել են վաղաժամկետ դադարեցնել Սահմանադրական դատարանի 7 և 9 անդամների լիազորությունները, ներառյալ` դրա նախագահի` նրանց նախկին «ռեժիմի» ներկայացուցիչներ անվանելով: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ իշխող «Իմ քայլը» դաշինքի եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսի, հրաժարվել են մասնակցել այդ գործընթացին` այն, մեղմ ասած, իրավականորեն խոցելի անվանելով: Պատասխանը դրական կհամարվի ոչ միայն այն դեպքում, եթե «ԱՅՈ» ասի ընտրողների կեսից ավելին, այլ նաեւ` ընտրողների ցուցակի առնվազն մեկ քառորդի դեպքում, այսինքն` մոտ 650 հազար մարդու:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը