Հայտնի է դատավորը, որը կքննի Սամվել Մայրապետյանին կալանավորելու ՀՔԾ քննիչի միջնորդությունը
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու ՀՔԾ միջնորդությունը կքննի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը։
Հիշեցնենք, որ մարտի 3-ին գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Նույն օրը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել էր, ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն ներկայացվել դատարան` Սամվել Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Քննիչի որպես անձնական երաշխավորություն մուծված գումարը պետական եկամուտ դարձնելու մասին որոշում էր կայացվել։
Սամվել Մայրապետյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով։ 2019 թ-ի դեկտեմբերի 27-ին նա 30 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել։ Նրա համար անձնական երաշխավորություն էին տվել Առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը 39-րդ Կանոնի համաձայն` որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների, այդ թվում` տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ։
Մայրապետյանին բուժման նպատակով թույլատրվել էր երկրից դուրս գալ 2019-ի հունվարի 25-ին եւ այդ նպատակով տեղափոխվել էր Գերմանիա։


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը