Օհան Դուրյանի կինը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով իրեն շնորհել ՀՀ անձնագիր
Հայտնի դիրիժոր Օհան Դուրյանի կինը՝ երգչուհի Ալիս Դուրյանը, դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով «30 տարվա իր արժանապատիվ քաղաքացիության համար իրեն շնորհել ՀՀ անձնագիր», որպեսզի կարողանա մասնակցել հանրաքվեին:
Գրառման մեջ Ալիս Դուրյանը նշում է, որ 1991-ից, անկախության առաջին իսկ օրերից, ամուսնու` Օհան Դուրյանի հետ, հաստատվել է հայրենիքում, ապրել ու ծառայել ժողովրդին, օգնել մեր հայրենակիցներին ու պայքարել միասնաբար, երբեք չի հուսահատվել:
«Այս գրությամբ խնդրում եմ պարոն վարչապետին՝ 30 տարվա իմ արժանապատիվ քաղաքացիության համար ինձ շնորհել ՀՀ անձնագիր, որպեսզի մասնակցեմ հանրաքվեին և «այո» ասեմ ժողովրդի իշխանությանը»,- մասնավորապես գրել է Ալիս Դուրյանը:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ