Ավստրիայի կանցլերը կոչ է անում ոստիկանությանը ուղարկել ԵՄ սահմաններ
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն իրավիճակում, երբ հազարավոր փախստականներ փորձում են Թուրքիայի կողմից հատել Եվրամիության հետ սահմանը, հայտարարել է ԵՄ սահմանների ավելի լավ ամրապնդման անհրաժեշտության մասին:
«2015 թվականի իրավիճակը չպետք է կրկնվի»,- գրել է նա Facebook սոցիալական ցանցում` հայտարարելով, որ նպատակ կա «կանգնեցնել անօրինական միգրանտներին ԵՄ արտաքին սահմաններում», փոխանցում է DW-ն:
«Մենք պատրաստ ենք աջակցել ԵՄ սահմանին գտնվող երկրներին ոստիկանության լրացուցիչ ուժերով: Եթե չստացվի, Ավստրիան կպաշտպանի իր սեփական սահմանները», - շեշտել է նա:
Մինչդեռ, Frontex արտաքին սահմանների պաշտպանության եվրոպական գործակալությունը ԵՄ առաջնորդների համար նախատեսված զեկույցում հայտնում է, որ «մարդկանց զանգվածային հոսքը» դեպի Հունաստանի դժվար կլինի կանգնեցնել, նույնիսկ եթե թուրքական իշխանությունները խոչընդոտեն դրան: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Die Welt պարբերականը: Ըստ զեկույցի` առաջիկա օրերին իրավիճակը կվատթարանա:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իր թվիթերյան էջին նշել է, որ Հունաստանն առաջիկա ամսվա ընթացքում մտադիր չէ քննարկել ապաստանի մասին նոր հայտերը: Կիրակի օրը Թուրքիայից միգրանտների մուտքը երկիր կանխելու համար Հունաստանի ոստիկանությունը նրանց դեմ ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ է կիրառել:
Հունական ռադիոն հայտնել է, որ փետրվարի 28-ից փակված Էվրոս գետի վրա սահմանային անցումի վրա բախման ժամանակ մեկ ոստիկան վիրավորվել է: Աթենքի միգրացիայի նախարարության տվյալներով` միայն այս անցումի վրա սահմանապահները թույլ չեն տվել երկիր մուտք գործել գրեթե 10 հազար միգրանտի:
2016-ի մարտին Անկարայի եւ Բրյուսելի միջեւ կնքված համաձայնագիրը ենթադրում է, որ Սիրիայից ԵՄ գնացող միգրանտները չեն կարողանա անցնել Թուրքիայի սահմանով: Դրա համար Եվրամիությունը թուրքական կողմին ֆինանսական աջակցություն է խոստացել:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը