Պուտինը հայտնել է, որ Թրամփն իրեն գանգատվել է ԱՄՆ չափից ավելի մեծ ռազմական ծախսերից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մանրամասներ է հայտնել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ սպառազինության ծախսերի վերաբերյալ զրույցից:
«20 հարց Վլադիմիր Պուտինին» նախագծի համար ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ՌԴ առաջնորդը շեշտել է, որ պաշտպանական ծախսերով ԱՄՆ-ն ամենեւին առջեւում չէ:
«Դոնալդ [Թարմփն] ինձ ահա ասել է, որ իրենց մոտ հաջորդ տարվա համար խելագար [ռազմական] բյուջե է ընդունվել, իմ կարծիքով՝ 738 միլիարդ [դոլար]»,- նշել է Պուտինը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահն «այս մասին ափսոսանքով է ասել»: «Ասաց՝ չափից ավելի մեծ ծախսեր են: Ստիպված են դա անել: Նա ընդհանրապես, ինչպես ինքն է ասում, զինաթափման կողմնակից է»,- պարզաբանել է ռուսական պետության ղեկավարը:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը